Սիրիական կառավարությունը և քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը» պայմանավորվել են Սիրիայի բանակն Աֆրին մտցնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Ինչպես հաստատում են հեռուստաալիքի զրուցակիցները, համապատասխան որոշումն ընդունվել է՝ հետ մղելու քաղաքի վրա թուրքական բանակի և նրա հետ համագործակցող կազմավորումների հարձակումները։
Թուրքիան Սիրիայի հյուսիսում քրդական ստորաբաժանումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողությունը սկսել է հունվարի 20-ին։ Թուրքիայի Գլխավոր շտաբի տվյալներով՝ Աֆրինում արդեն 11 թուրք զինվորական է զոհվել։








































