Վրացի շուրջ 300 բանտարկյալներ, որոնք պատիժը կրում են Գեգուտիում (Վրաստանի արևմուտք) սպառնացել են կտրել իրենց մատները, կարել մարմնի մասերը, եթե իշխանությունները չբավարարեն իրենց պահանջները՝ հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
Դատապարտյալները փորձում են հասնել նրան, որ իրենց գործերը վերանայվեն, և պահանջում են, որ իրենց այցելի խորհրդարանի ներկայացուցիչ: Բանտարկյալների հարազատներն իրենց հերթին պատրաստ են դուրս գալ բողոքի ակցիայի՝ արտասահմանյան դեսպանատների և երկրի խորհրդարանի մոտ:
Մարդու իրավունքների պաշտպանության հարցով խորհրդարանական հանձնաժողովը, մեկնաբանելով բանտարկյալների պահանջը, խորհուրդ է տվել նրանց ծայրահեղ միջոցների չդիմել:
«Դա ոչ պետական վերաբերմունք է, և մարդը, ով կդիմի նման գործողությունների, ընդհակառակը՝ կարող է դիտարկվել բացասական ենթատեքստով պայմանական-վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի կողմից»,- ասել է կոմիտեի ղեկավարի տեղակալը:






































