Թուրքիայի զինված ուժերը շարունակում են հարվածներ հասցնել սիրիական Աֆրինում PYD/PKK-ի օբյեկտներին։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

«Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում PYD/РКК-ից ազատվել են 5 գյուղեր, հայտնում է ԶՈւ Գլխավոր շտաբը։ Խոսքը Դուրքանլը, Կարի, Վերին Դիվան, Շարբանլը և Շեդյա գյուղերի մասին է։

Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ գործողության մեկնարկից ի վեր սիրիական Աֆրինում վնասազերծվել են 1028 ահաբեկիչներ, գրավել է 24 բնակավայր, 3 ֆերմա և 12 ռազմավարական կարևորության բարձունք։









































