Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկը տարածք կստանա: Գյումրի քաղաքի Ե. Չարենցի 4 հասցեում գտնվող 41-րդ հիմնական դպրոցից կառավարությունը հետ կվերցնի A մասնաշենքի մի մասը, ինչպես նաև B, C մասնաշենքերը: Ընդհանուր 2779.2 քառ. մետր մակերեսով տարածքը անհատույց և անժամկետ օգագործման համար կհանձնեն Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատությանը:
2007 թվականից գիշերօթիկը զբաղեցնում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ե. Չարենցի 4 հասցեում գտնվող A մասնաշենքի մի մասը, B,C մասնաշենքերը և դրանց կից տարածքը: Այն ունի հիմնանորոգման կարիք, սակայն չունենալով տարածքները զբաղեցման հիմքերը գիշերօթիկ հաստատությունը չի կարողանում իրականացնել հիմնանորոգման աշխատանքներ: Որոշումը ներառված է կառավարության առաջիկա նիստի օրակարգում:










































