Բելգիայում ութսունմեկ բուհեր կասկածվում են «կեղծ» դիպլոմներ տալու մեջ. կրթական հաստատություններն ստուգում են՝ նպատակ ունենալով պարզել՝ չարաշահել են արդյոք նրանք համալսարանի կամ ինստիտոտի անունը: Այդ մասին փետրվարի 14-ին հայտնել Է Libre Belgique-ը՝ վկայակոչելով թագավորության Էկոնոմիկայի նախարար Քրիս Փեթերսին:
Էկոնոմիկայի նախարարության տեսչությունը հետաքննություն Է անցկացնում 52 բուհերի նկատմամբ, որոնք գտնվում են Բրյուսելում, 18-ը՝ Ֆլանդրիայում եւ 11-ը՝ Վալոնիայում, ճշտում Է թերթը:
«Այդ ուսումնական հաստատություններն առաջարկում են ինչպես հեռակա դասընթացներ, այնպես Էլ ex cathedra դասեր: Նախարարության տեսչական ստուգումը կոչված Է պարզել՝ այդ բուհերն արդյոք հավաստի տեղեկատվություն են տրամադրում առաջարկվող դասընթացների եւ դիպլոմների մասին: Առավել շատ տարածված խախտումն այն Է, որ հաստատությունը պնդում Է, թե ինքը ճանաչված Է համալսարան կամ ինստիտուտ, կամ Էլ՝ որ նա շնորհում Է բակալավրի, մագիստրոսի կամ դոկտորի աստիճան, մինչդեռ դա այդպես չԷ»,-գրում Է հրատարակությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:









































