Monday, 08 06 2026
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞

Փոշիացվել են հանրային բողոքը և հանրային ըմբոստացումը (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

-Տիկին Խառատյան, վերջին երկու շաբաթների ընթացքում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները՝ կապված Վարդան Պետրոսյանի, Շանթ Հարությունյանի ազատության պահանջի համար արդյո՞ք չեն հաստատում այն, որ մենք սելեկտիվ մոտեցում ունենք խնդիրներին: Մենք արդարադատություն ենք պահանջում նրանց համար, բայց, օրինակ, չենք պայքարում Վոլոդյա Ավետիսյանի ազատ արձակման համար, որևէ ակցիա չի կազմակերպվում նրա համար:

-Լավ հարց է: Ընդհանրապես, ամբողջ արդարադատություն կոչվածն ինքն է սելեկտիվ: Ես երբեմն մտածում եմ, որ մեր քաղաքացիական ակտիվության ուժերը շատ լարված բևեռացվում են, որովհետև դեպքերը շատ արագ են հասունանում, և կարծեք թե ի վիճակի չեն արձագանքել բոլոր դեպքերին: Բացի դրանից՝ Վոլոդյա Ավետիսյանի հետևում, այնուամենայնիվ, կար ազտամարտիկների խումբը, կային հավասարակշիռ մարդիկ, ակնհայտ էր, որ նրա գործին հետևողներ կան: Ըստ երևույթին՝ առավել ակտիվ խմբերը հիմա շարունակում էին իրենց գործընթացները և հետևում զարգացումներին: Այլ բացտրություններ չունեմ, որովհետև հասարակությունը Վոլոդյա Ավետիսյանին նույնպես համարում է քաղաքական բանտարկյալ, և նրա հանդեպ հարուցված քերական գործի հանդեպ վստահություն, հավատ չկա: Եվ եթե նույնիսկ այդ գործում կա օբյեկտիվ իրականություն, ապա այդ օբյեկտիվ իրականությունն ափեափ տարածված է, և միայն նրա վրա չէ, որ պետք է ջարդվեր:

Ակնհայտ է, որ եթե այդ երևույթն ընդհանրապես կանխելու իրավական մի գործընթաց լիներ, Հայաստանը լեփ-լեցուն պետք է լիներ նման քննություններով: Եվ ակնհայտ էր, որ Վոլոդյա Ավետիսյանը կա՛մ ընտրված է, և վրան բարդված է գործը, կա՛մ եթե օբյեկտիվորեն ինչ-որ միջնորդություն եղել է նրա կողմից, ապա հատուկ հետևել և հատուկ կազմակերպել են: Եվ, անշուշտ, նրա ակտիվությունը և կազմակերպչական ունակությունները հաշվի առնելով՝ ազատամարտիկներից հեռացնելու խնդիր դրեցին: Համենայն դեպս՝ հասարակական վստահությունն այսպիսին է:

Բայց նույն հասարակական արձագանքը չունեցավ Շանթ Հարությունյանը. նա մի տեսակ շատ մենակ ու անպաշտպան է: Շանթ Հարությունյանի արածը ճիչ է, պոռթկում է, և այդ ճիչի ու պոռթկումի դրսևորումը շատերի հոգու ճիչի և պոռթկումի՝ Շանթ Հարությու նյանի միջոցով արված դրևսորումն է: Երկրորդ՝ չեմ էլ կարծում, թե հիմա Շանթ Հարությունյանի նկատմամբ հասարակական պաշտպանությունն անհրաժեշտ մակարդակի վրա է, այսինքն՝ մեր իրականության մեջ այս պոռթկումն իր բոլոր նրբերանգներով բացահայտելու մակարդակի վրա չէ:

-Այսինքն՝ Շանթ Հարությունյանն իր պայքարում մնաց մեն-մենա՞կ:

-Այս պահին նրա պաշտպանության մեջ էլ չկա այն իրական համախմբումը, որը կա հասարակական կարծիքում Շանթի արարքի նկատմամբ: Այսինքն՝ քաղաքացիական ակտիվությունը նույնպես կա՛մ հոգնած է, կա՛մ փոշիացված և տրոհված է բեկորների, և երևույթի համախմբում չկա: Ի վերջո, սրանք բոլորը միայն մի խնդիր ունեն՝ իշխանության փոփոխություն, ավելին՝ հնարավորություն իշխանությանն ինքն իր ներսից փոխվելու: Ինքնանպատակ չէ, որ իշխանությունը փոխվի ուրիշ մարդկանցով: Նպատակն է, որ Հայաստանում նորմալ պետություն, նորմալ պետականություն լինի, նորմալ իշխանություն լինի: Բայց մեր իշխանությունը կարծես համառորեն չի ուզում ընդունել, որ քաղաքացիական պահանջն իշխանության նկատմամբ օբյեկտիվորեն արդարացի է: Շարունակ կուրծք են ծեծում իրենց արածի արդարացիության մասին, որը լիովին թեևաթափ է անում հասարակական զանգվածին, որը կա՛մ արտագաղթում է, կա՛մ գալիս է հրապարակ, կա՛մ ինքնասպան է լինում:

-Հնարավո՞ր է՝ մենք մեր պահանջները չենք կարողանում ձևավորել:

-Այո, ոչ միայն հնարավոր է, այլև այդպես է: Տարբեր մարդիկ տարբեր կերպ են այս խնդիրները ձևակերպում, բայց առանցքում մեկ հիմնական հարց է, և, ըստ երևույթին, վաղուց ժամանակն է, որ հենց այդ մեկ հիմնական հարցի վրա էլ կենտրոնացնենք ամբողջ ուշադրությունը:

Քաղաքապետի ընտրությունները դեռ նոր են ավարտվել, և քաղաքապետը, որ բարձրագոչ կուրծք էր ծեծում, որ երևանցու կարծիքի հետ պետք է հաշվի նստել, որ առանց դրա ոչինչ անել չի կարելի, շարունակում է շան տեղ չդնել, և մենք ականատես ենք լինում 100 դրամի պայքարի, ապօրինի շինարարությունների ամենօրյա շարունակականությանը: Իմ կարծիքով՝ այսօր անհնար և անմիաստ է այսպես հատվածային ակտիվությունը փոշիացնել, հարկավոր է մեկ հիմնական խնդիր լուծել. կա՛մ այս իշխանության առարկայական փոփոխություն, կա՛մ այս իշխանության որակական փոփոխություն ինքն իր ներսում:

-Բայց  հանրությունը, միևնույն է,  չի համախմբվում, Նախախորհրդարանն իր համար է պայքարում, մյուս քաղաքացիական խմբերն էլ իրենց համար են պայքարում, բայց ուժերի կոնսոլիդացիա այդպես էլ տեղի չի ունենում:

-Կարծեք թե՝ այո, կարծեք թե փոշիացված են հանրային բողոքը և հանրային ըմբոստացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում