Երեկ ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Անջելինա Ջոլին նախատեսում է ավարտել կինոկարիերան և վերջնական տեղափոխվել Լոնդոն: Սակայն դերասանուհին ինքը դեռևս որևէ կերպ չի մեկնաբանել այս նորությունը: Ընդհակառակը, այսօր ֆոտոթղթակիցները նկատել են նրան Լոս-Անջելեսի կինոստուդիայի ճանապարհին: Դերասանուհին տխուր տեսք է ունեցել և կրկին սև հագուստով է եղել: Ջոլին փորձել է թաքնվել պապարացիներից: Նա սև ուսաթելերով տոպով է եղել, ուղիղ վերարկուով, հարմարավետ պայուսակով և զամշից բոտիլյոններով: Նա կերպարը լրացրել է արևապաշտպան ակնոցներով, իսկ մազերը բարձր պոչ է կապած եղել:












































