«Ակնկալում եմ՝ լայն հասարակությունը իր քվեարկությամբ՝ լինի ԱԺ-ում կամ ԱԺ-ից դուրս, իր ձայնը կտա մարդուն՝ անկախ նրանից, թե ով է առաջարկում թեկնածությունը: Ինձ համար պատիվ է, որ հանրապետության նախագահը առաջարկել է իմ թեկնածությունը քննարկելու, և էդպես բևեռացնել հասարակությանը՝ այ, եթե դուք եք առաջարկում, մենք դեմ կլինենք, իսկ եթե մենք առաջարկեինք, դուք դեմ կլինեիք»։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ի, Սերժ Սարգսյանի առաջարկած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իրեն առաջադրում է հասարակության շրջանում վստահությունը կորցրած ՀՀԿ-ն։
Արմեն Սարգսյանը հիշեցրեց, որ ՀՀԿ-ն իր թեկնածությունը դեռ չի առաջադրել, Սերժ Սարգսյանի կողմից հնչել է առաջարկ։
Մանրամասները՝ տեսանյութում:











































