Լեռնային Ղարաբաղի խնդիրը մեզ համար նույնքան կարևոր է, որքան Ադրբեջանի, և մենք, անխոս, կշարունակենք աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին այս խնդրի խաղաղ կարգավորման հարցում: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության գերագույն խորհրդի 3-րդ նիստից հետո կայացած մամլո ասուլիսին:
Էրդողանը անդրադարձել է նաև երկրների միջև գոյություն ունեցող հարաբերություններին և նշել, որ երկու եղբայր պետությունների միջև առևտրաշրջանառությունն աճում է:
Վարչապետի խոսքերով՝ մինչև 2020թ. այդ հարաբերությունները կհասնեն 15 միլիարդ դոլարի մակարդակի:










































