Saturday, 13 06 2026
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում

«Բարև Երևան»-ի հորդորը Հովհաննես Թոքմաջյանին

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը խմբակցության անունից նամակ է հղել Քաղաքաշինություն և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Թոքմաջյանին: Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.

«Օրերս Ձեր անունից շրջանառության մեջ է դրվել Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման մի նախագիծ, որով փոփոխություն եք առաջարկում Երևանի ավագանու կանոնակարգում, այն է՝ «Ավագանու յուրաքանչյուր անդամ կարող է ուղղել մինչև երեք հարց» կետում երեք հարցի փոխարեն ուղղել մեկ հարց: Այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորել եք ավագանու աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ ինչպես գրված է նախագծի հիմնավորման մեջ:

Պետք չէ շատ խորանալ այս խնդրի էության մեջ, սոսկ նշենք, որ Երևանի ավագանու միայն յուրաքանչյուր երկրորդ նիստում ավագանու անդամներն իրավունք ունեն երեքական հարց ուղղել Երևանի քաղաքապետին կամ քաղաքապետարանի որևէ պաշտոնյայի, իսկ Երևանում առկա խնդիրներն անթիվ են ու այդ հարցերը հիմնականում բխում են երևանցիների նամակներից, եւ նրանցից յուրաքանչյուրն անհամբեր սպասում է իր հարցին պատկան պաշտոնյայի տված պատասխանին: Ստացվում է, որ տարվա ընթացում ամենաշատը 3-4 անգամ է ավագանու անդամին հնարավորություն ընձեռվում հնչեցնելու երևանցուն մտահոգող որևէ խնդիր: Զարմանալի է, որ ավագանու յուրաքանչյուր նիստին հարցեր ու պատասխանների հնարավորություն առաջարկելու փոխարեն առաջարկում եք հարցերի թիվը կրճատել 3 անգամ, այսինքն՝ 3 անգամ պակասեցվում է երևանցիներին մտահոգող հարցերը հնչեցնելու հնարավորությունն ու փաստորեն ստացվում է, որ մենք զլանում ենք 3 ամիսը մեկ անգամ մի ամբողջ օր տրամադրել մեր պարտականությունները կատարելուն:

Ինչպես նկատեցիք, Երևանի ավագանու հոկտեմբերի 31-ի հարց ու պատասխանի նիստում միայն 18 հարց հնչեցվեց «Բարև Երևան»-ի անդամների կողմից, և դրանք երևանցիների կողմից շատ սպասված հարցեր էին:

Չգիտեմ, «Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավորներն այս առաջարկով ինչպես են ավագանու աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, կամ միգուցե հանրապետականներն առանց հնչեցնելու են լուծում երևանցիների խնդիրները, բայց մենք պարտավոր ենք դրանք հնչեցնել, որովհետև երևանցին մեզ ընտրել է և ուզում է համոզվել իր ընտրության մեջ: Երևանի ավագանու գործունեության արդյունավետությունը այս փոփոխությունից վստահաբար չի բարձրանալու: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամներս լրջորեն մտահոգված ենք շրջանառության մեջ դրված այս նախագծի համար:

Հարգելի՛ պարոն Թոքմաջյան, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության հարգելի՛ անդամներ, հորդորում ենք ետ կանչել այս նախագիծը, որովհետև նախագծի ձեր բերած հիմնավորումն այլ բան չի խոստանում, քան ավագանու գործունեության արդյունավետության անկում և երևանցիների նկատմամբ անհարգալից վերաբերմունք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում