Tuesday, 23 06 2026
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին

Թաքնված դեֆոլտի հետևանքները

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվելու է «Ելք» խմբակցության կողմից ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում: Ինչպես արդեն նշել ենք, «Ելք-ը առաջարկում է իջեցնել բենզինի և սեղմված գազի վրա կիրառվող ակցիզային հարկը, վերադառնալով մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը գործող դրույքաչափերին, և իջեցնել եկամտահարկի դրույքաչափերը: Հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամները ասում են, որ իրենց դիրքորոշումը բացասական է, և իրենք հանձնաժողովի նիստի ժամանակ դեմ են քվեարկելու այդ փոփոխությունների իրականացմանը: Սա նշանակում է, որ «Ելք»-ի նախագիծը կստանա հանձնաժողովի բացասական եզրակացությունը: Արդեն վաղը հրավիրված է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ «Ելք» խմբակցության նախաձեռնության քննարկումը: Թեև ՀՀԿ-ականները հակված են մասնակցել տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստին, բայց արտահերթ նիստի մասնակցության հարցում նրանք միանշանակ դիրքորոշում չունեն:

ՀՀԿ-ականների մեծամասնությունը հակված չէ մասնակցել արտաhերթ նստաշրջանին, և համարում են, որ հարցը շրջանցելու լավագույն տարբերակը նիստը բոյկոտելն է: Խոսքը նրա մասին չէ, որ բոլոր ՀՀԿ-ականները չմասնակցեն նիստին: ԱԺ նախագահն ու փոխնախագահները կլինեն նախագահությունում, կլինեն նաև որոշ թվով ՀՀԿ-ականներ, բայց ոչ այնքան, որպեսզի ապահովեն անհրաժեշտ 53 պատգամավորի ներկայությունը: ՀՀԿ-ն ցանկանում է նիստի տապալման պատասխանատվությունը թողնել խորհրդարանական ընդդիմության վրա: «Ելք» և «Ծառուկյան» դաշինք խմբակցությունները միասին 40 պատգամավոր ունեն, և եթե նիստին առնվազն 13 ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների պատգամավորներ լինեն, ապա քվորումը կապահովվի և նիստը կկայանա: Բայց ՀՀԿ-ականների հաշվարկն այն է, որ եթե իշխանական կոալիցիան անհրաժեշտ 13 հոգին ապահովի, միևնույն է, «Ելք»-ն ու «Ծառուկյան» դաշինքը չեն ապահովի անհրաժեշտ 40 պատգամավորի ներկայությունը, և այդ դեպքում նիստի տապալման պատասխանատվությունը կընկնի ընդդիմության վրա:

Հանրապետականները ունեն նիստը բոյկոտելու քաղաքական բացատրություն: Նրանք ասում են, որ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության հարցը փակված է այդ թեմայով կազմակերպված խորհրդարանական լսումներով, որտեղ գործադիր իշխանության ներկայացուցիչները շատ մանրամասն բացատրել են, որ այդ փոփոխությունները էականորեն չեն ազդում գնաճի վրա: Այդ խնդիրին խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է վարչապետ Կարեն Կարապետյանը, բացատրելով, որ դիզվառելիքի թանկացումը ազդելու է միայն գյուղացիական տնտեսությունների վրա, բայց կառավարությունը սուբսիդավորելու է գյուղացիներին վաճառվող դիզվառելիքը, բենզինին կա այլընտրանք՝ գազը, իսկ գազի գինը վերադարձել է 2015թ. գնին, և այդ գնի պայմաններում հանրային տրանսպորտը աշխատել է գործող սակագներով: Արտահերթ նստաշրջանի ժամանակ չի կարող լինել որևէ նոր փաստարկ, որևէ նոր հիմնավորում, որը կարող է համոզել կառավարությանը փոխելու իր որոշումը և համաձայնվել Հարկային փոփոխությունների չեղարկմանը:

Իրականում կառավարությունը չի կարող վերադառնալ ակցիզային հարկի կամ եկամտահարկի նախորդ տարվա դրույքաչափերին բոլորովին այլ պատճառներով, որի մասին իշխանությունները չեն կարող խոսել: Հայաստանի արտաքին պարտքը վերջին տարիների ընթացքում աճում է երկրաչափական պրոգրեսիայով և դրա արդյունքում աճում է նաև այդ պարտքի սպասարկման համար պետական բյուջեից հատկացվող գումարները: 2013թ. Հայաստանը թողարկեց 700 մլն դոլար արժողությամբ եվրոբոնդեր, որոնց մարման ժամկետը լրանում է 2020թ: Հայաստանը արդեն մի քանի տարի կանգնած է դեֆոլտի շեմին, միայն թե, ի տարբերություն մյուս երկրների, որոնք դեֆոլտ հայտարարելուց հետո են հարկերը բարձրացնում, սառեցնում աշխատավարձերը և թոշակները, նվազեցնում սոցիալական ծախսերը, Հայաստանը այդ ռեժիմում է արդեն մի քանի տարի, առանց պաշտոնապես դեֆոլտ հայտարարելու: Հայաստանում հարկերը բարձրանալու են անընդհատ, և այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չունի տնտեսություն, և ընթացիկ ծախսերը փակում է ոչ թե հարկային եկամուտներից գոյացած միջոցներով, այլ արտաքին պարտքը ավելացնելով: Իսկ պաշտոնապես դեֆոլտ չի հայտարարվում, որովհետև դրանից հետո այլևս որևէ մեկը պարտք չի տա:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում