Ռազմական ծախսերի մեծացումն ու պաշտպանության սեփական համակարգի ամրապնդման ԵՄ պլանները փետրվարի 14-ին քննարկվել են Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի հանդիպման ժամանակ։ Դաշինքի 28 երկրները հաստատել են մինչ 2024 թվականը ռազմական ծախսերը ՀՆԱ 2 տոկոսի հասցնելու պարտավորությունը։ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ Ֆրանսիան հայտնել էր մինչ 2025 թվականը մոտ 300 մլրդ եվրոյի ռազմական ծախսերի մասին, գրում է RFI-ը։
Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Ռումինիան և Բալթյան երկրները արդեն կատարել են պարտավորությունը կամ մոտ են դրա կատարմաը։ Եվս 15 երկրներ մշակել են ռազմական ծախսերը մինչև ՀՆԱ 2 տոկոսի հասցնելու ռազմավարություն։
Ռազմական ծախսերի մեծացման իր պլանը Ֆրանսիան ներկայացրել է փետրվարի 8-ին՝ ծրագրելով 2019-25 թթ բանակի վրա ծախսել 295 մլրդ եվրո։ Ռազմական պլանավորման մասին օրինագիծը մարտին կներկայացվի խորհրդարանի քննարկմանը։ Ֆրանսիան մտաիր է արդիականացնել ռազմական տեխնիկան և որակապես ուժեղացնել հետախուզությունը, ինչպես նաև կիբերանվտանգությունը։








































