Անգլիայում, դաշտում՝ Վինչեստերի մոտ, գանձ որոնող Փոլ Շորնը 2016 թվականի դեկտեմբերին պեղել է XIV դարի ոսկե մատանու կեսը, իսկ մեկ տարի անց, նույն դաշտում, հայտնաբերել է դրա մյուս կեսը:
Երբ գտածոյի երկու մասերը միացրել են, ապա տեսել են, որ միջնադարյան զարդի վրա ծաղիկ է փորագրված: Այն գնահատվել է 16.600 դոլար:
Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը՝ թոշակառուն մտադիր է նորոգել այն և իրեն պահել: Սակայն գտածոների մասին օրենքի համաձայն, դեռևս պետք է պարզվի, արդյոք այն պատմական արժեք է ներկայացնում, թե՝ ոչ: Այդ դեպքում Փոլ Շորնը ստիպված կլինի այն հանձնել թանգարանին՝ պարգևատրման դիմաց:











































