Շնորհիվ արբանյակային տվյալների՝ մասնագետները ֆիքսել են վերջին 25 տարում ծովերի մակարդակի բարձրացման աճ, ինչի պատճառով Համաշխարհային օվկիանոսը բարձրացել է 7 սմ-ով։ Գիտնականները կարծում են, որ մակարդակի բարձրացման արագությունը միայն կաճի գլոբալ տաքացման և սառույցների հալոցքի պատճառով։
![]()
Եթե առկա արագությունը պահպանվի, ապա 2100 թվականին ծովերի մակարդակը կբարձրանա 60 սմ-ով, ինչը հանդիսնում է Երկրի վրա կլիմայի փոփոխության վատագույն սցենարներից մեկը։
![]()
Գիտնականները միաժամանակ հայտնում են կլիմայական պայմանների փոփոխության վերաբերյալ երկարաժամկետ կանխատեսումների անհուսալիության մասին, քանի որ դրանց վրա կարող են ազդել այնպիսի անկանխատեսելի գործոններ, ինչպիսին է հրաբխային ճայթքումը։









































