Իսրայելի ոստիկանությունը հետաքննության ավարտից հետո խորհուրդ է տվել դատարան ուղարկել վարչապետ Բենյամին Նեթանյահուի ընտանիքին մատուցված նվերների վերաբերյալ գործն ու «Եդիոտ Ահրոնոտ» կոնցեռնի սեփականատեր Նոնի Մոզեսի կողմից շանտաժի վերաբերյալ գործը։
Ոստիկանությունը խորհուրդ է տալիս Իսրայելի վարչապետին դատի տալ։ Սակայն ոստիկանության խորհուրդներն իրավական ուժ չունեն։
Առաջին գործն իր մեջ ներառում է պնդումներ այն մասին, որ Նեթանյահուն անպաատշաճ կերպով շռայլ նվերներ է ընդունել հարուստ կողմնակիցներին, ներառյալ ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Փեքերից և հոլիվուդյան պրոդյուսեր Արնոն Միլչանից։
Մյու գործը վերաբերվում է «Եդիոտ ահրոնոտ» (Վերջին նորություններ) կոնցեռնի սեփականատիրոջ ենթադրյալ շանտաժին։ Համաձայն ոստիկանության կասկածների՝ Նոնի Մոզեսը շանտաժի է ենթարկել Նեթանյահուին՝ առաջարկելով նրան անցկացնել անվճար թերթերի գործունեության սահմանափակման մասին օրենքը՝ իր թերթի էջերում Նեթանյահուին դրական լույսի ներքո ներկայացնելու համար։
Նեթանյահուն հերքում է ցանկացած իրավախախտման մասին տեղեկություն։









































