Անգլիացի իմպրեսիոնիստ Ֆրենսիս Բեկոնի «Լյուսիեն Ֆրեյդի երեք ուրվանկար» եռածալ նկարը՝ 1969թ., Նյու Յորքի աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 142.405 մլն դոլարով: Այն համարվում է նկարչի ժառանգության ամենավառ գլուխգործոցը՝ հայտնում է RIA Novosti-ն:
Եռածալ նկարի նախնական արժեքը կազմել է 85 մլն դոլար:
142.405 մլն դոլարը ռեկորդային է Բեկոնի գործերի համար, որը համարվում է ժամանակակից ամենաթանկ նկարիչը:










































