ԱՄՆ իշխանությունները կոչ են անում Ռուսաստանին համոզելու սիրիական իշխանություններին դադարեցնելու պայքարն ընդդիմադիր ուժերի դեմ։ Այս մասին Al Hurra հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։
Թիլերսոնը նշել է, որ կոչ է անում Ռուսաստանին և այլոց նվազեցնելու բռնությունը և չնպաստելու դա տարածմանը, հենց ԴԱԻՇ-ը ջախջախվի։ Նա նաև հիշեցել է, որ Ռուսաստանը համաձայնել է կրակի դադարեցման գոտիների և կայունացման գոտիների հաստատմանը։

Պետքարտուղարը նաև կարծում է, որ Մոսկվային անհրաժեշտ է ապահովել դրանց գործունեությունը, որպեսզի ապագայում Սիրիայում ստեղծվեն պայմաններ՝ հակամատության խաղաղ կարգավորման համար։ Վիետնամում՝ Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները համատեղ հայտարարությամբ նշել էին, որ հակված են ժնևյան գործընթացին։
Ավելի վաղ պետքատուղարը հայտարարել էր, որ Սիրիայում ամերիկյան իշխանությունների գլխավոր նպատակը հանդիսանում է ԴԱԻՇ-ի լիարժեք ոչնչացումը։








































