Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Իջևանի շոգեբաղնիքի աշխատակցուհին հաճախորդների «վայելքները» լիակատար դարձնելու համար մարմնավաճառներ էր հրավիրում

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Լիանա Բլբուլյանի գործի դատավարությունը:

Ըստ մեղադրանքի՝ 29-ամյա Լիանան, Իջևանի Վասիլյան 7 հասցեում գործող շոգեբաղնիքում աշխատելով որպես մատուցողուհի, 2013 թվականի հունվարի 28-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում շոգեբաղնիքը պարբերաբար տրամադրել է մարմնավաճառուհիներ Նարինեին, Անժելային, Ալիսային, ովքեր տարբեր տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունենալով՝ շոգեբաղնիքում զբաղվել են պոռնկությամբ:

Լիանա Բլբուլյանը մեղադրվում է պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Նախաքննության և դատաքննության ընթացքում Լիանան իրեն մեղավոր չի ճանաչել: Բայց դատական վիճաբանությունների փուլում հայտնել է, թե իրեն լիովին մեղավոր է ճանաչում, զղջում է կատարածի համար, սկսնակ աշխատող է եղել ու չի հասկացել արարքի հասարակական վտանգավորությունը:

Դատարանում վկայություններ են տվել մարմնավաճառուհիները:

Ըստ այդ վկաներից մեկի՝ 2013 թվականի հունվարից մինչև մարտ ինքը հաճախորդի հետ գնացել է Իջևան քաղաքի Վասիլյան փողոցում գտնվող շոգեբաղնիք, որտեղ 10 հազար դրամ «վարձավճարի դիմաց» սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:

Շոգեբաղնիքի աշխատակցուհի Լիանան առաջարկել է շոգեբաղնիք այցելած տղամարդկանց ցանկության դեպքում զանգահարել իրեն, հրավիրել շոգեբաղնիք, որպեսզի որոշակի գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենա: Ինքը չի մերժել:

Մարտ ամսից Լիանան այդպես էլ արել է, ու ինքը մի քանի անգամ նրա հրավերով գնացել է շոգեբաղնիք, «վարձավճարով» սեռական հարաբերություն ունեցել հաճախորդ տղամարդկանց հետ: Նրանց մի մասին ինքն ընդհանրապես չի ճանաչել:

Մյուս մարմնավաճառուհու ցուցմունքով՝ 2013 թվականի մարտին իր բջջայինին է զանգել շոգեբաղնիքի աշխատակցուհի Լիանան, առաջարկել է գնալ շոգեբաղնիք ու սեռական հարաբերություններ ունենալ հաճախորդների հետ: Ինքն ու ընկերուհին գնացել են, բայց տեսնելով, որ հաճախորդները ալկոհոլի ազդեցության տակ են, հրաժարվել են: Եղել է դեպք, երբ Լիանան հրավիրել է, ինքը գնացել է շոգեբաղնիք ու «վարձավճարի դիմաց» սեռական հարաբերություն է ունեցել անծանոթ տղամարդու հետ: Մատուցած ծառայության համար Լիանային գումար չի տվել:

Տղամարդ հաճախորդներից նրանք, ում նախաքննական մարմինն ի հայտ էր բերել, և ովքեր շոգեբաղնիքում օգտվել էին մատուցողուհի Լիանայի հրավերով այնտեղ գնացած մարմնավաճառուհիների ծառայություններից, ասել են, որ Լիանային որևէ գումար չեն տվել, վճարել են միայն մարմնավաճառուհիներին:

Դատարանը հաշվի է առել, որ Լիանայի խնամքին են մինչև 14 տարեկան երկու երեխաները: Նկատի է առնվել նաև այն, որ «ամբաստանյալի արարքը դրսևորվել է կարճ ժամանակահատվածում և ոչ շահադիտական նպատակով»:

Լիանա Բլբուլյանը մեղավոր է ճանաչվել պոռնկությանը նպաստելու համար, դատապարտվել է 3 տարի ազատազրկման, ապա նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել 4 տարի փորձաշրջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում