Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Ազատամարտիկներն ունեն իշխանափոխության մի քանի տարբերակ, այդ թվում՝ ԲՀԿ-ի միջոցով խնդիրները հասցնել ԱԺ

Իշխանությունը համաժողովրդական ճշնումների ներքո պետք է հրաժարական ներկայացնի: Պետք է հասնել այն բանին, որ հասարակ քաղաքացին մասնակցի երկրի կառավարմանը: Դուրս ենք գալու հրապարակ ժողովրդի հետ ու Սերժ Սարգսյանին ժամանակ տանք, որ հրաժարական ստորագրի:

Լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Հայաստանի դաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը՝ ստեղծված իրավիճակի ելք տեսնելով միայն իշխանափոխությունը:

Հարցին՝ որո՞նք կլինեն քայլերը, եթե իշխանությունը ինքնակամ չհեռանա, նա պատասխանեց, որ «Սերժ Սարգսյանը ժամանակ չունի ճամարտակելու: Եթե-ից հետո նոր ժողովրդի հետ կորոշենք՝ ինչ անել: Ժողովրդով, հոգևորականով: «Ակն ընդ ական»-ը Աստծուց տված գաղափար է»,- հայտարարեց բանախոսը՝ նշելով, որ չի բացելու խաղաքարտերը:

Սուրեն Սարգսյանը հայտնեց, որ ազատամարտիկներն ունեն իշխանափոխության մի քանի տարբերակ, այդ թվում՝ առաջարկ ունեն «Բարգավաճ Հայաստանի» միջոցով խնդիրները հասցնել Ազգային ժողով: Նա, չցանկանալով բացել փակագծերը, նշեց, որ իրենց կազմակերպած կլոր սեղաններին մասնակցում են քաղաքական ուժերը, որոնք հնարավոր է՝ մոտ ապագայում հանդես գան հայտարարությամբ:

«Իշխանափոխություն պետք է անենք: Պարզ ու առանց ցնցումների: Ազատամարտիկների ու որոշ կուսակցությունների օգնությամբ»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ առաջիկայում իրենք հայտարարություն կստորագրեն, որին կարող է միանալ ցանկացած քաղաքական ուժ:

Անդրադառնալով վերջին շրջանում ազատամարտիկների կալանավորումներին՝ բանախոսը տրամաբանություն չի տեսնում դրանց մեջ: «Տրամաբանություն չկա կալանավորումների մեջ: Ծիծաղելի է՝ ինչ է կատարվում մեր երկրում»,- ասաց Հայաստանի դաշտային հրամանատարների խորհրդի անդամը:

Իր խոսքում նա անհասկանալի համարեց Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հայտարարությունն այն մասին, որ ոստիկանությունը կարող է «բիրտ ուժ կիրառել»: «Ոստիկանապետը ի՞նչ իրավունք ունի նման բան ասել: «Բեսպրիդելը» այն աստիճանի է, որ մարդիկ իրենց հաշիվ չեն տալիս՝ ոստիկանապե՞տ են, թե՞ ինչ»,- ասաց Ս.Սարգսյանը:

Հարցին՝ ի՞նչ է փոխվել վերջին 3 ամսում ազատամարտիկների որդեգրած քաղաքականության մեջ՝ բանախոսը պատասխանեց, որ իրենց աշխարհազորն է համալրվել՝ ունեն 3000-ից ավելի անդամ, շարունակում են հանդիպումները ջոկատների տղաների հետ ու գյուղերում փոքր հանրահավաքային հանդիպումներ են ունենում: Նրա խոսքով՝ իրավիճակն այնքան է սրվել, որ իրենց տղաներն անգամ պատրաստ են պաշտոնյա գնդակահարել:

Ըստ բանախոսի՝ իրենք ամեն ինչ անելու են, որ թույլ չտան քաղաքացիական պատերազմ: «Օտարածին ուժերին դա ձեռնտու է, այսպես՝ գողություններով թալանով, երկիրը հասցնում են, Աստված ոչ արասցե, քաղաքացիական պատերազմի»:,- ասաց նա:

Ս.Սարգսյանը տեղեկացրեց, որ շարունակելու են հանրահավաքները, ինտենսիվ հանդիպումները Ազատության հրապարակում:

Անդրադառնալով Շանթ Հարությունյանի կալանավորմանը՝ բանախոսն ասաց, որ «իշխանությունը սադրեց ու ձերբակալեց այդ մարդկանց: Մի քանի օր դեռ կսպասենք, տեսնենք, թե ինչ մեղադրանք կառաջադրվի նրան: Իշխանությունը դիմեց մանր ժուլիկության: Մենք չենք ժխտում Շանթի տեսակը: Նա բոլորի անունից խոսեց: Շանթը շատ չի մնալու անազատության մեջ»,- համոզված է նա:

Լուսանկարը՝ Aravot.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում