Thursday, 02 07 2026
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր

Խիստ մտահոգիչ է. ԹԻՀԿ-ն՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի նախագծի մասին

«Թրանսպարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը խիստ մտահոգիչ է համարում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ մաննաշելովո, նախագծի թերությունները:

ԹԻՀԿ-ի տարածած հայտարարությունում ասվում է.

«ՀՀ կառավարության կողմից մշակվել և կառավարության 2018թ. հունվարի 18-ի նիստով հավանության է արժանացրել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և կից փաթեթը: Փաթեթն անհետաձգելի է համարվել և ուղարկվել ՀՀ Ազգային Ժողով՝ առաջիկայում քննարկելու և հնարավորինս սեղմ ժամկետներում ընդունելու համար:

Փաթեթում ներառված օրենքների նախագծերը մինչև 18.01.2018թ. հասանելի չեն եղել հանրությանը և միայն կառավարության նիստի օրակարգ մտնելուց հետո են դարձել հասանելի՝ խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները և սահմանափակելով հանրության՝ իրավաստեղծ գործընթացի վաղ փուլում արդյունավետ մասնակցության և որոշումների կայացման վրա ազդեցության հնարավորությունը:

Նախագծերի՝ նման ոչ թափանցիկ և ոչ մասնակցային եղանակով ՀՀ կառավարություն ներկայացնելը հատկապես խնդրահարույց է արդյունավետ կառավարմանը և հանրային ծառայության ոլորտում հակակոռուպցիոն քաղաքականությանը վերաբերող նախագծերի դեպքում՝ անկախ որևէ հիմնավորումից և մշակված նախագծերի որակից:

Խիստ մտահոգիչ համարելով նման հապճեպությամբ և օրենսդրության պահանջների խախտմամբ իրականացվող իրավաստեղծ գործընթացը, այդուհանդերձ, ԹԻՀԿ-ն ներկայացնում է իր դիրքորոշումը նախագծերի փաթեթի մի շարք խնդրահարույց կարգավորումների վերաբերյալ:

Մասնավորապես,

Գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման պահանջը չի տարածվում հայեցողական այնպիսի կարևոր պաշտոնների վրա, ինչպիսիք են Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի խորհրդականների, մամուլի քարտուղարների և օգնականների պաշտոնները և այլն: Այդ պահանջը չի տարածվում նաև Կենտրոնական բանկի նախագահի և խորհրդի այլ անդամների վրա:

Բացակայում են հանրային ծառայության անցնելիս ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ առևտրային կազմակերպության մասնակից լինելու դեպքում դրանք հավատարմագրային կառավարման հանձնելու պարտադիր պահանջը, ինչպես նաև պաշտոնյայի կողմից հավատարմագրային կառավարչի վրա ազդեցության լծակները բացառելու օրենսդրական երաշխիքները։

Թերի են կարգավորված պաշտոնատար անձանց կողմից նվերներ ստանալու հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ բացակայում է «նվեր» հասկացության համապարփակ սահմանումը, անձնական և ի պաշտոնե ստացած նվերների հստակ տարանջատումը, ի պաշտոնե ստացված նվերների հաշվառման կարգը, գույքային ոչ սպառողական նվերի ողջամիտ գնային շեմի սահմանումը և այլն:

Հանրային ծառայողի ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց վրա չի տարածվում պաշտոնը ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պահանջը, որի արդյունքում հնարավոր չէ վերահսկել հայաստանյան իրականության մեջ լայնորեն տարածված պաշտոնյայի ընտանիքի անդամների անուններով ունեցվածք գրանցելու պրակտիկան՝ համադրելով պաշտոնյայի ընտանիքի անդամների անունով պաշտոնը ստանձնելու դրությամբ առկա ունեցվածքը պաշտոնավարման ընթացքում, ինչպես նաև պաշտոնավարման ավարտին առկա ունեցվածքի հետ:

Սահմանվել են գնային շեմեր պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց անշարժ և շարժական գույքի հայտարարագրման համար, ինչը որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդում և գործնականում հնարավորություն կարող է ստեղծել թաքցնելու գույքի հետ կապված գործարքները կամ դրանց իրական գինը:

Բավարար հստակ չեն անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման հետ կապված վարույթների կարգավորումները։

Բացակայում են հանրային ծառայողների էթիկայի հանձնաժողովների գործունեության թափանցիկության և նրանց կողմից հարուցվող ծառայողական քննության արդյունքում ընդունված որոշումների հրապարակայնության ապահովման բավարար երաշխիքները։

Նշված և մի շարք այլ խնդիրների լուծմանն ուղղված կարգավորումները Նախագծով չսահմանելը մտահոգիչ է հետագայում օրենքի արդյունավետ կիրառելիության տեսանկյունից:

Ավելի մանրամասն տես ԹԻՀԿ կայք էջում` Առաջարկություններ «Հանրային ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում