Շաբաթավերջին Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունել է դեսպան Արմեն Սարգսյանին` Հայաստանի նախագահության թեկնածության վերաբերյալ նրա առաջիկա որոշման համապարփակ եւ անկեղծ մասնավոր քննարկման համար: Հովհաննիսյանը մաղթել է դոկտոր Սարգսյանին երկար տարիների շարունակվող ծառայություն հայրենիքին եւ մեր ժողովրդին:
Վաղը՝ փետրվարի 13-ին, Արմեն Սարգսյանը կհանդիպի «Ժառանգություն» կուսակցության վարչության հետ:









































