Հանրապետականը խմբկացությունը կապահովի «Ելք»-ի հրավիրած արտահերթ նիստի կայացման համար անհրաժեշտ քվորումը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Պարոն Փաշինյանի մտավախությունը կարող եք փարատել. Հանրապետական խմբակցությունը որևէ նպատակ չունի չմասնակցելու։ Մենք պետք է մասնակցենք արտահերթին», – նշեց Բաղդասարյանը։
Վերջինս նկատեց, որ ըստ էության արտահերթը ոչ մի նոր խնդիր չի լուծի, քանի որ կրկնվելու են այն նույն տեսակետները, որոնք հնչել են ԱԺ-ում նույն թեմայով նախորդ ամիս կազմակերպված լսումների ժամանակ։