Ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի և հոլիվուդյան աստղ Առնոլդ Շվարցենեգերի մտերմության պատմությունը սկսվել է դեռևս աշնանը:
Այժմ արդեն Շվարցենեգերը Կլիչկոյին հյուրընկալել է Բրենթվուդում (Կալիֆոռնիա), որտեղ նրանք միասին մարզվել են մարզասրահում, հետո դերասանը բռնցքամարտիկին ցույց է տվել իր ամերիկյան ջիփը: Հենց այդ ժամանակ էլ պապարացիները մի քանի լուսանկար են արել:
Նշենք, որ Վլադիմիրը և Առնոլդը գոհ են մնացել իրենց օրվանից: Այս մասին վկայում են նրանց գրառումները սոցկայքերում, որոնք նրանք հրապարակել են հանդիպումից հետո:
Այսպես, Facebook-ում Կլիչկոն գրել է. «Ուրախ էի կրկին քեզ հանդիպել, ընկերս: Դու իսկական ներշնչանքի աղբյուր ես մեր մոլորակի վրա բնակվող միլիոնավոր մարդկանց համար»:
Իսկ Շվարցենեգերը Twitter-ում հրապարակել է իր և Վլադիմիրի լուսանկարը և գրառել. «Հիանալի էր այսօր քեզ տեսնելը»:
Այս մասին գրում է Spletnik.ru կայքը:















































