2014-ի Worldwide Celebrations օրացույցի հերոսուհին է դարձել դերասանուհի Ումա Թուրմանը: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Նախագծի ստեղծողներն օրացույցի 15-րդ հրատարակության համար ընտրել են տարբեր երկրների ամենահետաքրքիր տոների թեմատիկան: Օրինակ` գարնան տոնը` Չինաստանում, Հանամին` Ճապոնիայում, հրավառության` աշխարհի ամենամեծ փառատոնը` Բրազիլիայում և այլն:
Տարվա ամիսներին համապատասխան 12 լուսանկարներում Թուրմանը ներկայանում է անհավանական կերպարներով: Այս ֆոտոշարքի ստեղծման նպատակով ոճաբանները դերասանուհու համար ընտրել են հագուստներ և զարդեր աշխարհի լավագույն նորաձևության և ոսկերչական տներից` Versace, Stella McCartney, Chopard և այլն:
Ֆոտոշարքի հեղինակը հայտնի հարավաֆրիկացի լուսանկարիչ Կոտո Բոլոֆոն է, ով գոհ է Ումա Թուրմանի հետ համատեղ աշխատանքից:




















































