Thursday, 11 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Սխալ է «Հայաստանի ձայնը» համեմատել մոլորակի վրա ամենամեծ տեղը գրավող երկրների հետ. Հայկո (տեսանյութ)

Նախորդ տարի Հայաստանում առաջին անգամ մեկնարկած The Voice միջազգային նախագիծը շատերին ինքնադրսևորվելու հնարավորություն տվեց: Այս տարի ընտրված չորս մարզիչները՝ Հայկոն, Շուշան Պետրոսյանը, Քրիստինե Պեպելյանը և Միքայել Պողոսյանը, 130 մասնակիցներից ընդհանուր առմամբ ընտրեցին 40 լավագույնների: Նախագծի առաջին փուլում քննադատություններ հնչեցին մարզիչների հասցեին: Եղան հաջողված և անհաջող կատարումներ:

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի մարզիչ Հայկոն, ով օր ու գիշեր աշխատում է թիմի հետ:

 – Հայկո, ընդգրկվել եք «Հայաստանի ձայնը» ժյուրիի կազմում, ինչպե՞ս եք գնահատում այս շրջանը:  Որպես մարզիչ՝ ի՞նչ դժվարություններ հաղթահարեցիք «Կույր լսումներ»-ի փուլում: Որքան գիտեմ՝ նախորդ տարի էլ մարզիչ լինելու առաջարկ կար, բայց հրաժարվեցիք:

 – Այո, դեռ նախորդ տարի էի ստացել մարզիչ լինելու առաջարկը, սակայն նախընտրեցի լինել երաժշտական պրոդյուսեր, իսկ այս տարի սիրով համաձայնվել եմ լինել մարզիչ: Այս տարի դժվարությունը մեկն է՝ տաղանդավոր երգիչները շատ էին: Եվ 125 մասնակցից ընտրել 40-ին շատ դժվար և դաժան գործ է մարզչի համար:

 – Արդյոք հետևո՞ւմ եք սոցցանցերի քննադատությանը, ի՞նչ եք կարծում՝ արդարացի՞ քննադատություններ էին հաճախ մարզիչների հասցեին հնչում, թե՞ ոչ, հատկապես «Կույր լսումների» ընթացքում:

 – Հետևում եմ, բայց կասեմ մի բան, որ ցավոք, չգիտեմ՝ ինչ է կատարվում: Սոցիալական ցանցերում մոդայիկ է դարձել քննադատելը, ինչը արվում է բոլոր բնագավառներում ու ամենակարևորը՝ պատեհ-անպատեհ: Կարող է ինչ-որ մեկը մի անկապ միտք է գրում, և կայքերը վերցնում ու տպագրում են: Այդ անհեթեթությունից հետո էլ սկսվում է այդ նույն անհեթեթության շարունակությունը՝ արդեն մեկնաբանությունների տեսքով: Ես գիտեմ, որ ես իմ խղճի առաջ մաքուր եմ: Բոլոր նրանք, ովքեր գոնե մի քիչ հետևել են իմ գործունեությանը, գիտեն, որ միշտ գլուխս կախ աշխատել եմ և ամենակարևորը՝ միշտ ցանկացել եմ, որպես հայ երաժիշտ ու երևանցի, լինել շատ լավը՝ որտեղ էլ լինեմ:

 – Դուք ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում, գնահատում եք միայն ձա՞յնը, թե՞…

 – Գիտեք՝ առաջին փուլում «Կույր լսումներն» են: Եվ մենք հնարավորություն ունենք միայն լսելու: Ուստի ես առաջնորդվում էի այդ պահի զգացողություններով և կատարումներով, և պտտվում էի միայն այն դեպքում, երբ ինձ շատ  էր դուր գալիս կատարումը:

 – Կարծում եք՝ քննադատությունները նրանից են, որ իրավիճակին մարդիկ չե՞ն տիրապետում:

 – Քննադատությունները հասնում են զավեշտի: Բնականաբար, ես ինձ թույլ չեմ տվել և թույլ չեմ տա պատասխանել: Բայց կարծում եմ՝ սխալ է «Հայաստանի ձայնը» համեմատել Երկիր մոլորակի վրա ամենամեծ տեղը գրավող երկրների հետ: Բնականաբար, այնտեղ ծախսվում են ահռելի գումարներ: Բնականաբար, այնտեղ ավելի շատ են տաղանդավորները՝ նաև տարբեր երկրներից  և այլն: Մենք ուղղակի շատ ուրախ պետք է լինենք, որ շնորհիվ «Արմենիա» հեռուստաընկերության՝ մեր քաղաքում ունենք այս  հնարավորությունը: Եվ ուրախանալու փոխարեն մենք էլի դժգոհ ենք (բայց, իհարկե, սա վերաբերում է բողոքող օգտատերերին), որովհետև այն մարդիկ, ովքեր ուրախ են այս նախագծի համար, ավելի շատ են: Սա է վկայում նաև նախագծի բարձր վարկանիշը:  

  Արդյոք տարեցտարի ավելի չի՞ դժվարանում նոր տաղանդների բացահայտումը:

 – Մենք ուղղակի շատ ուրախ պետք է լինենք, որ շնորհիվ «Արմենիա» հեռուստաընկերության՝ ունենք հնարավորություն բացահայտելու տաղանդավորներին: Իրականում ես չէի հավատում, որ այսքան լավ արտիստներ կան Հայաստանում: Ասում եմ՝ արտիստներ, որովհետև իրոք շատերը պատրաստի արտիստներ են: Ես շատ ուրախ եմ, որ կա «Հայաստանի ձայնը» պրոյեկտը, կա նման հնարավորություն, և հուսով եմ, որ իմ թիմը կլինի լավագույններից: Իսկ սոցցանցերի օգտատերերին միևնույն է՝ սիրում եմ, որովհետև իմն են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում