Մեծ Բրիտանիայի տարեց բնակչուհի Դորաթի Հոուն 100 տարեկան է` չնայած ամբողջ կյանքի ընթացքում մոտ 1 միլիոն սիգարետ է ծխել և ամեն օր ոգելից խմիչք օգտագործել: Այս մասին գրում է Mail Online-ը:
Կինը, ով երիտասարդ տարիքում քարտուղարուհի է աշխատել, առաջին անգամ ծխել է 16 տարեկանում և այդ օրից ի վեր ծխել է օրական 15 Superking թունդ ծխախոտ: Վերջին 84 տարվա ընթացքում նա 460 հազար սիգարետ է ծխել` դրա վրա ծախսելով մոտ 300 հազար դոլար:
Դորաթին վստահ է, որ իր երկարակեցության գաղտնիքն ամեն օր ծխախոտ և վիսկի օգտագործելու մեջ է:
«Ես անդադար ասում եմ, որ պետք է թողնեմ ծխելը: Դա սկսվեց այն բանից հետո, երբ ծխախոտները սկսեցին թանկանալ, սակայն ամեն անգամ ես որոշում եմ, որ դեռևս վաղ է, դեռևս ժամանակը չէ»,- ասում է Դորաթին:










































