«Gallup International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը կարծում է, որ հանրահավաքների, երթերի կամ զանգվածային այլ նմանատիպ միջոցառումների ժամանակ քաղաքացիների նվազ քանակը պայմանավորված է վստահության բացակայությամբ՝ քաղաքական այս կամ այն ուժի նկատմամբ, որը նախաձեռնում է նմանատիպ հավաքներ։
Բացի դրանից նա առանձնացնում է մեկ այլ գործոն ևս․ «Եթե իշխանությունը ցանկություն չունի լսելու և արձագանքելու բողոքներին, ապա հրապարակում հավաքվի 1000 հոգի կամ 5 հազար հոգի, ապա միևնույնն է՝ իշխանությունը չի էլ արձագանքելու։ Մենք ունենք նաև մի փոքր այլասերված պատկերացումներ այդ միտինգների մասին, այսինքն՝ ով է ասել, որ ցանկացած միտինգ պետք է բերի կոնկրետ փոփոխության կամ ով է ասել, որ ցանկացած միտինգ պետք է լինի 100 հազար հոգուց բաղկացած, որովհետև անգամ 1-2 հոգու բողոքի ակցիան ևս պետք է լսելի լինի կառավարության համար․ կառավարությունը պարտավոր է բարձրացված խնդիրները լսել և եթե հնարավորություն կա այդ խնդիրները շտկելու՝ շտկել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Արամ Նավասարդյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։










































