Thursday, 18 06 2026
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Թրամփն ու Փեզեշքիանը ստորագրել են հուշագիրը

«Վիլնյուսը կարող է լինել ամոթալի Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների համար»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ուկրաինայի Գերագույն Ռադայի Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի փորձագիտական խորհրդի անդամ, հետխորհրդային երկրների քաղաքականության փորձագետ, գերմանացի քաղաքագետ Անդրեաս  Ումլանդը:

 – Պարոն Ումլանդ, Ուկրաինան և ԵՄ-ն սպասում են Կոքս-Կվասնևսկի մոնիթորինգային  առաքելության հաշվետվությանը, որը մինչև նոյեմբերի 15-ը հրապարակվելու դեպքում կորոշի՝ Ուկրաինան կստորագրի՞ Ասոցացման համաձայնագիրը, թե՞ ոչ: Բայց ինչպես Ռադայում օրերս քննարկումներից մեկից հետո նշել էր Կվասնևսկին, իրավիճակը բավականին բարդ է: Ի՞նչ կարելի է սպասել նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ազատ արձակման շուրջ ԵՄ-Ուկրաինա բանակցություններից, որոնք այս օրերին ավելի են ակտիվացել:

 – Եթե մի քանի շաբաթ առաջ  տպավորություն կար, որ Տիմոշենկոյի  կարգավիճակի վերաբերյալ որոշում կգտնվի, այդ մասին կային ազդանշաններ ինչպես կառավարությունից, այնպես էլ ԵՄ-ից, ապա այսօր այդ հարցը բաց է մնացել, և ներկայումս մեծաթիվ  ազդանշաններ վկայում են, որ ամեն դեպքում Ուկրաինայի իշխող՝ Ռեգիոնների կուսակցությունը չի ցանկանում ազատ արձակել Տիմոշենկոյին, ուստի ներկայում այդ հարցը բաց է, և կա ներկառավարական բանավեճ այն մասին, թե արժե՞  ընդհանրապես ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել, քանի որ, ինչպես  երևում է, կա որոշակի ճնշում  և հրապուրանք ՌԴ-ի հետ ավելի սերտ հարաբերությունների:

 – Ձեր կարծիքով՝ այս բանավեճն ինչպե՞ս կհանգուցալուծվի, եթե  կողմերն  ընդհանուր եզրեր չգտնեն:

 – Այսօր այդ բանավեճը շարունակվում է, թեև թվում էր՝ հարցն այն է, թե ինչպես և երբ նրան ազատ կարձակեն, իսկ այսօր հարցը հետևյալ կերպ է դրվում՝  նրան ազատ կարձակե՞ն ընդհանրապես, թե՞ ոչ: Վերջին օրերին տեղեկությունը սա է, որ  իշխող կուսակցությունը խորհրդարանում դեմ է նրա ազատ արձակմանը, և այդ դիմադրությունն ուժեղ է:

 – Տպավորություն կա, որ Ուկրաինայի նախագահ Յանուկովիչն ուզում է ստանալ Ասոցացման համաձայնագիրը՝ առանց լուծելու Տիմոշենկոյի ազատ արձակման հարցը: Հնարավո՞ր է այսպիսի սցենարն ընդունելի լինի ԵՄ-ի համար:

 – Այո, ակնհայտ է նման ցանկության առկայությունը:  Շատերն արդեն մտածում են, որ այդպես չի կարող լինել, և ներկայումս  կառավարությունում, իշխող Ռեգիոնների կուսակցությունում փորձում են վերագնահատել Ասոցացման համաձայնագրի չստորագրման պլյուսներն ու մինուսները և  Տիմոշենկոյի հարցի չլուծման հետևանքները: Նրանց համար լավագույն լուծումը կլիներ ազատ չարձակել Տիմոշենկոյին, բայց  բոլորն են հասկանում, որ դա հնարավոր չէ:

 – Իսկ  Ուկրաինայում դիտարկվո՞ւմ են  ՄՄ-ին միանալու հնարավորությունները:

 – Չեմ կարծում, որ դիտարկվում  է ՄՄ-ին լիակատար անդամակցության  հարցը, ավելի շուտ խոսքն ավելի սերտ համագործակցության մասին է ՌԴ-ի հետ: Պուտինի և Գլազևի կողմից  առաջարկներ կային արդյունաբերության տարբեր ճյուղերում Ուկրաինայի հետ համագործակցելու: Ես կարծում եմ, որ ՄՄ-ի անդամակցության հարցը քչերն են դիտարկում որպես լուրջ տարբերակ:

 – Պարոն Ումլանդ, բոլորն են ընդունում, որ ԵՄ-ի հետ Ասոցացման ողջ պրոյեկտը փորձում է տապալել ՌԴ-ն՝ ճնշումների ենթարկելով  հետխորհրդային տարածքի այն երկրներին, որոնք պատրաստվում են ստորագրել կամ նախաստորագրել ԱՀ/ԽՀԱԱԳ-ն, այդ թվում նաև՝ ՀՀ-ին:  Ինչպե՞ս պետք է այդ երկրները դիմագրավեին ռուսական ճնշումներին, իսկ ԵՄ-ն ինչպե՞ս պետք է այդ ճանապարհին աջակցեր այս երկրներին:

 – Դժվար է  ասել: Ամեն դեպքում  ԵՄ-ն չի կարող ուղիղ կերպով միջամտել   Ուկրաինա-Ռուսաստան և Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին: Բայց Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում ԵՄ-ն  պատասխանատվություն կկրի այդպիսի համաձայնագրեր կնքած երկրների նկատմամբ: Ես գրել էի այն մասին, որ որոշակի   տնտեսական արտոնություններ և  ռեալիզացվելու հնարավորություններ պետք է  տրամադրվեն ոչ միայն այն երկրներին, որոնք ստորագրում են նման համաձայնագրեր, այլ նաև ՌԴ-ից հակամարտության սրման պարագայում  ԵՄ-ն ՌԴ-ի նկատմամբ պետք է որոշակի պատժամիջոցներ կիրառեր էներգետիկ և համագործակցության այլ ոլորտներում:  

 – Բայց ներկայումս նման ցանկություն գոնե տեսանելի չէ:

 – Այս ողջ հակամարտությունը նոր է ԵՄ-ի համար, այսպիսի զարգացումներն անսպասելի էին Եվրամիության համար.  նախկինում միշտ համարվում էր, որ ՆԱՏՕ-ն է ՌԴ-ի գլխավոր խնդիրը, սակայն ստացվում է, որ ԵՄ-ն Ռուսաստանի կողմից դիտարկվում  և ընկալվում է որպես բացասական  երևույթ: Ներկայում  մտածվում է այս ամենի մասին: ԵՄ-ն և քաղաքական գործիչները հասկացել են այն բոլոր հետևանքները, որոնք կարող են տեղի ունենալ Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագրերը կնքելու դեպքում:

 – Պարոն Ումլանդ, շատ են խոսակցություններն այն մասին, որ Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովը կտապալվի կամ տեղի չի ունենա այն ձևաչափով, ինչպես նախատեսվում էր, որովհետև Հայաստանի նախաստորագրումն օրակարգից դուրս է հայտնվել, իսկ Ուկրաինայի հարցը դեռևս օդից կախված է: Համաձա՞յն եք:

 – Ավելի շուտ այդ գագաթնաժողովը կանցկացվի ինչ-որ ձևաչափով, մնում է Մոլդովայի և Վրաստանի հետ ԱՀ նախաստորագրման հարցը: Դա կարող է լինել այդ գագաթնաժողովի բովանդակությունը: Բայց, իսկապես, այսօր թվում է, թե  այդ գագաթնաժողովն ունենալու է փոքր նշանակություն, և այն կարող է լինել խնդրահարույց, եթե ոչ՝ ամոթալի ԵՄ-ի և ԱԳ երկրների համար:

 – Շատ էին խոսում այն մասին, որ ԵՄ-ի ասոցացման պրոյեկտի, ինչպես նաև Մաքսային միության հաջողությունը կախված է  Ուկրաինայից: Ուկրաինայի և Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի ընտրության այդ ողջ գործընթացում որոշակի նմանություններ կային, և Ուկրաինան կարող է այսուհետ ևս օրինակ լինել Հայաստանի համար: Ի՞նչ կարող է սպասել Հայաստանը:

 – Ես կարծում եմ, որ արդեն ներկայում չկա որևէ կապ Ասոցացման համաձայնագրի և Ուկրաինայի միջև: Այսօր այս համաձայնագրերի շուրջ իրենց բանակցություններով հեռուն են գնացել Մոլդովան և Վրաստանը: Նրանք կարող են լինել լիդերներ և որոշակի մոդել՝  այլ երկրների համար: Բնականաբար, Ուկրաինան ամենամեծ երկիրն է, և  եթե նա միանա ԱՀ/ԽՀԱԱԳ պայմանագրին, դա կլինի ավելի  հաջողված նախագիծ: Հնարավոր է, որ Հայաստանի համար կարևորը ոչ թե Ուկրաինան լինի, այլ Վրաստանը: Վրաստանի հետ է նախաստորագրվելու այդ համաձայնագիրը: Ես կարծում եմ, որ Վրաստանը կարող է ուղենիշային  լինել Հայաստանի համար: Վրաստանի դեպքում երևում է, որ շարունակվելու է  Սաակաշվիլիի եվրոպական կուրսը, և այս պարագայում դա կարող է դառնալ մոդել Հայաստանի համար:

 – Եթե չեմ սխալվում, վերջերս  Լեհաստանի ԱԳ նախարար Սիկորսին չէր բացառել, որ միգուցե Ուկրաինայի ԱՀ/ԽՀԱԱԳ պայմանագրի ստորագրման արարողությունը տեղափոխվի 2014թ.: Այսինքն՝ սա ևս բացառված չէ այն երկրների պարագայում, որոնք ճնշումների արդյունքում երկընտրանքի առջև են կանգնել:

 – Այո, կարող է լինել, եթե չլինի առաջընթաց կամ հետընթաց, ինչպես Ուկրաինայի պարագայում, քանի որ օրենք է ընդունվել, որը խոչընդոտում է 2015թ. կայանալիք ընտրություններում Վիտալի Կլիչկոյի մասնակցությանը: Եթե նման զարգացումներ լինեն, այս ամբողջ  պրոյեկտը Ուկրաինայի հետ կարող է սառեցվել:  Բայց ես հույս ունեմ, որ  ԱՀ-ն կստորագրվի, եթե ոչ՝ այս տարի, ապա  2014թ.: Եթե առաջիկա օրերին Տիմոշենկոն ազատ արձակվի,  կարող է հենց Վիլնյուսում էլ  ստորագրվել, բայց եթե ազատ չարձակվի, Եվրոպան կսպասի ազատ արձակմանը, և երբ ազատ արձակվի, այն ժամանակ էլ կստորագրեն:

 – Ինչպե՞ս եք գնահատում ՄՄ-ի հեռանկարները և Հայաստանի հեռանկարը ՄՄ-ում:

 – Դա հեռանկարային պրոյեկտ չէ, իսկ Հայաստանի համար, որքան ես եմ հասկանում, դա ԼՂ հարցն է: Բայց կան շատ խնդիրներ, և ես չեմ կարծում, որ դա լուրջ պրոյեկտ է:

 – Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանը հնարավորություն կունենա՞ վերադառնալ ասոցացման օրակարգին, եթե ՄՄ-ն չհաջողվի:

 – Ես կարծում եմ, որ այստեղ ամենաորոշիչ գործոնը հետևյալն է՝  Հայաստանը կմիանա՞ ՄՄ-ին իրականում, թե՞ ոչ: Եթե  ՀՀ-ն լինի ՄՄ-ի մաս, ապա ազատ գոտին, բնականաբար, հնարավոր չի լինի, բայց եթե չմիանա կամ ետ կանգնի այդ որոշումից, ապա հնարավոր  կլինի  գործընթացը սկզբից սկսել, որովհետև Արևմուտքում շատ լավ են հասկանում, որ խոսքը Հայաստանի ցանկության բացակայության մասին չէ, այլ այն մասին, որ Հայաստանը ԼՂ հարցով կախյալ է ՌԴ-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում