Շոտլանդական Twin River սպիրտի գործարանն արտադրել է աշխարհում ամենաթունդ՝ 77 տոկոսանոց ջինը՝ գրում է Daily Record-ը:
Նրա տվյալներով՝ ընկերությունը թողարկել է 101 շիշ ըմպելիք՝ Uncut (չնոսրացված) անունով: Ըմպելիքը կներկայացվի Ինվերուրի քաղաքում կազմակերպվող փառատոնում:
Արտադրող ընկերության ներկայացուցչի խոսքով՝ ջիների մեծ մասը ունի 40-50% թնդություն, այդ պատճառով էլ այս ըմպելիքը օգտագործելիս պետք է շատ զգույշ լինել:










































