Ռումինիային և Բուլղարիային 2014-ին Շենգենյան գոտի չեն ընդունի: Այս մասին ֆրանսիական TF1 հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն:
«Հաջորդ տարի ո´չ Բուլղարիան, ո´չ Ռումինիան Շենգեն չեն մտնի»,- ասել է նա: Բառոզուի խոսքով՝ Շենգենյան համաձայնագրին այդ երկրների միանալու դեմ ԵՄ-ում առկա է չափազանց մեծ դիմակայություն: Նա հիշեցրել է, որ հոկտեմբերին դրան դեմ էին հանդես եկել Գերմանիան, Ֆրանսիան և Նիդեռլանդները:
Ռումինիային արդեն մի քանի անգամ մերժել են այդ հարցում՝ այդ որոշումը պատճառաբանելով նրանով, որ այդ երկրի իշխանությունները բավարար արդյունավետ կերպով չեն պայքարում կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության դեմ, չեն կարողանում ապահովել իրենց սահմանների անվտանգությունը, չեն իրականացրել հասարակությունում գնչուների ինտեգրման պարտավորությունները: Բուխարեստում, հակառակը, կարծում են, որ երկիրը բոլոր պայմանները կատարել է:
Մի շարք ռումինացի փորձագետներ կարծում են, որ հրաժարվելու գլխավոր պատճառն այն է, որ հաջորդ տարվա սկզբին կհանվի նորեկ-երկրներից ԵՄ շուկա աշխատանքային էմիգրանտների մուտքի պաշտոնական սահմանափակումը:









































