Երեք օրում հրաժարական է տվել Սպիտակ տան արդեն երկու աշխատակից, ովքեր մեղադրվել են ընտանեկան բռնության մեջ: Քարտուղարության ղեկավար Ռոբ Փորթերին հաջորդել է ռեֆերենտ Դևիդ Սորենսենը: Ռեֆերենտ Դևիդ Սորենսենը լքում է նախագահի նստավայրը, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, որը մեջբերում է The Washington Post-ը:
Հաղորդվում է, որ Սորենսենի նախկին կինը պնդում է, որ իրենց ամուսնության ընթացքում ինքը ֆիզիկական և հոգեբանական բռնության է ենթարկվել նրա կողմից: Սորենսենը հերքում է այդ մեղադրանքները՝ հայտարարելով, որ ընդհակառակը՝ իր նախկին կինն է բռնի գործողություններ ձեռնարկել իր հանդեպ:
Նա թերթին ասել է, որ հրաժարական է տվել Սպիտակ տանը դա ուսումնասիրելու անհրաժեշտությունից ազատելու համար:










































