Վրաստանի ՆԳՆ-ն մեկնաբանել է պարեկային ոստիկանության աշխատակցին դաժան ծեծի ենթարկելու փաստը՝ հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
ՆԳՆ մամլո ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին հայտարարել է, որ նախնական տվյալներով՝ տեղի ունեցածը մեկնաբանվում է վրեժով:
«Իմեդի» հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ ոստիկանն ավելի վաղ հարսանիքի ժամանակ փորձել է բռնաբարել իր ընկերոջ ընկերուհուն, ինչի համար նրանից վրեժ են լուծել:
«Կարող եմ հաստատել, որ նա, իրոք, վիճաբանություն է ունեցել իր ընկերոջ հետ, նա ծեծի է ենթարկվել անձնական վիճաբանության պատճառով»,- ասել է ՆԳՆ մամլո ծառայության ղեկավարը:
Եթե բռնաբարության փորձի մասին տեղեկատվությունը հաստատվի, ապա տուժած ոստիկանի հանդեպ կհարուցվի քրեական գործ:
Հիշեցնենք, որ պարեկային ոստիկանության վիրավոր աշխատակիցը հայտնաբերվել է Վրաստանի արևմուտքում՝ Զուգդիդիում, նախագահական նստավայրի մոտ:









































