Երեքշաբթի Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, համաձայն որոնց՝ «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին հավաքել է ձայների 62.12%-ը՝ հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
Նախկին իշխող կուսակցության թեկնածու Դավիթ Բաքրաձեն հավաքել է ձայների 21.72%-ը, իսկ «Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն՝ 10.9%-ը:
Հիշեցնենք, որ Վրաստանում նախագահական ընտրությունները կայացել են հոկտեմբերի 27-ին: Ընդհանուր առմամբ գրանցվել էր 23 թեկնածու: Ընտրություններին մասնակցել է ընտրողների 46.6%-ը: Գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի լիազորությունները ավարտվում են նոյեմբերի 17-ին՝ նորընտիր նախագահի երդմնակալության օրը:








































