Բլոգեր Լոգան Փոլը վերջերս էր սկանդալում հայտնվել Ճապոնիայի անտառներից մեկում ինքնասպանի հետ տեսանկարահանվելու համար, իսկ հիմա քննադատությունների տարափի տակ է հայտնվել կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար։
Իր նոր տեսանյութի կադրերում նա «արհեստական շնչառություն» է տալիս սատկած ձկանն ու էլեկտրաշոկերով կրակում սատկած առնետներին։
Այժմ վիդեոհոսթինգն արգելել է նրա տեսանյութերին գովազդ կցելը, իսկ դա նշանակում է, որ բլոգերը զրկվել է եկամտի շոշափելի մասից։




































