Բրիտանական էսսեքս կոմսության Հարլոու քաղաքում իրական դիմակայություն է ծավալվել ոստիկանության և թմրանյութերի վաճառքի մեջ կասկածվող համառ տղամարդու միջև։ 24-ամյա երիտասարդին, ում անունը չի հաղորդվում, ձերբակալել էին դեռևս հունվարի 17-ին՝ վաճառքի համար նախատեսված թմրանյութերի պահման մեղադրանքով։
Ոստիկանները դեռևս չեն կարողանում որևէ կերպ հաստատել մեղադրանքները։ Ձերբակալության ժամանակ թմրադիլերը կուլ է տվել ողջ փաթեթը։
Իրավապահները որոշել են սպասել, թե արգելված նյութերը երբ դուրս կգան նրա օրգանիզմից բնական ճանապարհով։ Սակայն հանցագործը համառորեն հրաժարվում է պետքարան գնալ։ Իրավապահները սպասում են արդեն ավելի քան 3 շաբաթ։











































