Femen շարժման կիսամերկ ակտիվիստները գիշերային ֆոտոսեսիայի են մասնակցել Ամստերդամի փողոցներում: Իրենց վարքով աղջիկները փորձել են հասարակության ուշադրությունը բեևեռել Նիդերլանդներում սեքս-ինդուստրիայի խնդիրների վրա, նշված է Femen-ի կայքում:
Կանանց իրավունքների պաշտպանները, ավանդույթի համաձայն, մերկացել են մինչև գոտկատեղը և իրենց մարմինները զարդարել ռուսերեն ու հոլանդերեն կարգախոսներով՝ «Դուք չեք գնում, ես չեմ վաճառում», «Չկա պահանջարկ, չկա առաջարկ»:
«Femen Նիդերլանդները» պահանջում է չեղյալ հայտարարել իրենց երկրի ամոթալի սխալը և չեղյալ հայտարարել օրինական հոլանդական սեքս-ինդուստրիան:
Femen-ը պահանջում է քրեական պատասխանատվություն սահմանել մարմնավաճառների ծառայություններից օգտվողների համար:
Նշենք, որ 2000-ից Նիդերլանդներում պաշտոնապես օրինականացված է մարմնավաճառությունը:













































