Մոսկվայի բնակչուհին իր դստեր ամուսնու համար մարդասպան է վարձել, բայց վերջինս ոստիկանություն է դիմել։
Ըստ տեղեկությունների՝ ընտանիքում մշտական վեճեր են եղել։ Կինը մարդասպանին հինգ հազար դոլար է խոստացել։ Մարդասպանը իր հերթին վերցրել է գումարը, դարանակալել է իր զոհին և պատմել պատվերի մասին։
Նշվում է, որ մայր ու աղջիկ հիմա գտնվում են ոստիկանությունում, իսկ վարձու մարդասպանը ազատության մեջ է մնացել։









































