Բրիտանական 007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին սերիաներին պաշտոնական նախապատմություն կավելանա։

Նոր գրքի հեղինակն է լինելու Էնթոնի Գորովիցը։ Նրան թույլ են տվել պատմության համար օգտագործել Բոնդի հեղինակ Յան Ֆլեմինգի օրիգինալ նյութերը։ Դեպքերը տեղի են ունենալու մինչև «Կազինո» և «Ռոյալ» գրքերում նկարագրված իրադարձությունները։

Գորովիցի խոսքերով՝ ինքը պետք է մտածի, թե ինչպիսին կարող էր լինել 007 գործակալի առաջին առաքելությունը և ինչ ուժեր կարող էին վերածել նրան կուլտային կերպարի։
Նախապատմությունը ստացել է «Forever and a Day» անվանումը, որ կարելի է թարգմանել «Հավերժ»։ Այն լույս կտեսնի մայիսի 31-ին։

Սա Գորովիցի երկրորդ գիրքն է լինելու Բոնդի մասին։ Ավելի վաղ նա գրել է «լուծարման կոճակ» գիրքը։










































