Thursday, 25 06 2026
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև

Իշխանությունները պատրաստվում են համապետական ընտրություններին

Ինչպես և սպասվում էր կիրակի օրը Արարատի քաղաքապետի ընտրություններում հաղթեց Հանրապետական կուսակցության թեկնածու Հայկ Հայկյանը: Բայց այնպես չէ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Սամվել Բարսեղյանի օգտին քիչ մարդ է քվեարկել: Եթե ՀՀԿ-ի թեկնածուն ստացել է 4544 ձայն, ԲՀԿ-ի թեկնածուն ստացել է 4214 ձայն՝ ընդամենը 330 քվեով պակաս: Եվ սա այն պայմաններում, երբ իշխանություններն օգտագործել են վարչական ու ֆինանսական բոլոր միջոցները: Իհարկե, այնպես չէ, որ ԲՀԿ-ն նման միջոցներ չի օգտագործել: Հայտնի է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին է պատկանում Արարատի ցեմենտի խոշոր գործարանը, որտեղ մոտ 2000 մարդ է աշխատում: Այսինքն` այդ մարդիկ իրենց ընտանիքի անդամներով քվեարկել են ԲՀԿ թեկնածուի օգտին: Այդ կուսակցության դեպքում նույնպես ընտրակաշառք բաժանելու կարծիքներ են հնչել: Այնուամենայնիվ բոլորովին էլ չէր բացառվում, որ արդար ընտրությունների դեպքում հաղթեր ԲՀԿ-ի թեկնածուն:

Սակայն այս դեպքում խնդիրը միմյանց նկատմամբ այդ երկու կուսակցությունների վերաբերմունքի աստիճանական փոփոխությունն է: Անցած տարվա աշնանից՝ նախագահական ընտրությունների քարոզարշավից սկսած այս կուսակցությունների ճանապարհները կտրուկ խաչվեցին: Եվ եթե մինչև այդ ՀՀԿ-ն թույլ էր տալիս, որ որոշ համայնքներում, նույնիսկ քաղաքներում հաղթեն ԲՀԿ-ի թեկնածուները, ինչպես, օրինակ, անցած տարի Եղեգնաձորի կամ Իջևանի քաղաքապետեր դարձան ԲՀԿ անդամներ Դավիթ Հարությունյանը և Վարդան Ղալումյանը, ապա նախագահական ընտրություններից հետո, երբ Գ. Ծառուկյանն ու իր ԲՀԿ-ն չպաշտպանեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը, իշխանությունները սկսեցին իրենց վերաբերմունքը խստացնել այդ կուսակցության նկատմամբ:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն` Գ. Ծառուկյանն իր կուսակցության անդամ համայնքապետերին միշտ ստիպել է ընտրությունների ժամանակ ամեն գնով առավելագույն ձայներ ապահովել ԲՀԿ-ի կամ ԲՀԿ-ի թեկնածուի համար, և ԲՀԿ-ական համայնքապետերն ամեն գնով այդպես էլ արել են: Իհարկե, հայաստանյան ընտրությունների պայմաններում դա նորմալ է. եթե ՀՀԿ-ն պետք է ընտրակաշառք և վարչական լծակներ օգտագործի, ապա ինչու նույնը չի կարող անել ԲՀԿ-ն, հատկապես երբ ունի այդ հնարավորությունը:

Սակայն Արարատի ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀԿ-ն այսուհետ «անողոք» է լինելու ոչ միայն ընդդիմության, այլև այլընտրանքային ԲՀԿ-ի նկատմամբ: Նման վերաբերմունքի նպատակը հաջորդ ընտրություններից հետո իշխանության հարցը լուծելու խնդիրն է: Այդ երկու կուսակցություններն այսօրվա իրենց գործողություններն արդեն պայմանավորում են 2017թ. խորհրդարանական ընտրություններով: Հայտնի է, որ 2018թ. նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանն այլևս չի առաջադրվելու, քանի որ այս տարի նա երկրորդ անգամ ընտրվեց: Այս պարագայում բավականին կարևոր են նախագահական ընտրություններից առաջ տեղի ունեցող խորհրդարանական ընտրությունները:

ՀՀԿ-ն այժմ աշխատում է ամբողջությամբ իր ձեռքում կենտրոնացնել նախորդ տարիներին դուրս մնացած լծակները կամ էլ եղածներից ոչինչ չզիջել որևէ այլ ուժի, որպեսզի 2017-ի խորհրդարանական ընտրություններին տխուր անակնկալի առաջ չկանգնի: Եվ որքան էլ ոչ իշխանական կուսակցությունները միավորվեն և հզոր թեկնածու առաջադրեն, միևնույն է` նրանք չեն կարողանա ճեղքել ընտրություններին գործող պետական ապարատի կուռ պատնեշը: Այնպես, ինչպես 2008թ. դա չհաջողվեց Լևոն Տեր-Պետրոսյանին ու նրան սատարող տասից ավելի ուժերին, որոնք այն ժամանակ ունեին ժողովրդական հզոր աջակցություն: Փորձը ցույց է տալիս, որ խորհրդարանական ընտրություններին հաղթած կուսակցությունը մեծ հավանականությամբ կարող է հաղթել նաև նախագահական ընտրություններին, քանի որ վարչական ռեսուրսները, պետական ապարատն ու ֆինանսական հսկայական հնարավորություններն այդ ուժի ձեռքում կլինեն: Այստեղ արդեն էական չէ, թե ով կլինի ՀՀԿ-ի՝ նախագահի թեկնածուն: Հատկապես, որ կարծիք կա, թե նախատեսվող սահմանադրական փոփոխությունների արդյունքում նախագահի լիազորությունների հաշվին ուժեղացվելու են վարչապետի լիազորությունները:

Փաստորեն, Արարատում տեղի ունեցած ընտրություններով ՀՀԿ-ն ԲՀԿ-ին հասկացրեց, որ հույսը կտրի թե՛ 2017, թե՛ 2018 թվականների ընտրություններում ոչ միայն հաղթելու, այլև մեծ քվեներ ստանալու ակնկալիքից: Արդեն իսկ ակնհայտ է, որ իշխող ՀՀԿ-ն մյուս կուսակցություններին ու հատկապես ԲՀԿ-ին ցանկանում է այնպիսի վիճակի մեջ դնել, այնքան թուլացնել, որ իրենից ուժ չներկայացնի, և առաջիկա ընտրություններում նրա հետ հաշվի նստելու ու բանակցելու խնդիր չառաջանա: Այնպես, ինչպես մեկ տարի առաջ բանակցում էին նախագահական ընտրություններին աջակցություն ստանալու համար, բայց ԲՀԿ-ն այդպես էլ Սերժ Սարգսյանին պաշտպանելու մասին հայտարարություն չարեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում