Բերմուդյան կղզիները (Մեծ Բրիտանիա) դարձել են աշխարհում առաջին տարածքը, որտեղ արգելք է սահմանվել ավելի վաղ օրինականցված միասեռ ամուսնությունների վրա։
Համապատասխան օրենքը հաստատվել է չորեքշաբթի, նահանգապետ Ջոն Ռանկինի կողմից, հայտնում է The Guardian-ը։

ՆԳ նախարար Ուոլթոն Բրաունի խոսքով՝ որոշումն ընդունվել է պահպանողական հանրության շահերի և եվրոպական օրենսդրության միջև հավասարակշռության պահպանման համար. միասեռ ամուսնությունները Բերմուդյան կղզիներում չեն գրանցվի, սակայն տարածքում նախկինի պես կճանաչվեն ու կպաշտպանվեն միասեռ զույգերի իրավունքները։ Միասեռ զույգերը կունենան համանման իրավունքներ, ինչ պաշտոնական ամուսինները։
Միասեռ ամուսնությունները թույլատրվել էին Բերմուդյան կղզիներում Գերագույն դատարանի որոշմամբ՝ 2017 թվականի մայիսին։ Այդ ժամանակվանից նման միություններ են կնքել 6 զույգեր։ Որոշումը բացասաբար է գնահատվել հասարակությունում։ Խորհրդարանի շենքի մոտ անցկացվել են բազմահազարանոց բողոքի ակցիաներ։








































