Ճիշտ չի լինի ասել, որ Շանթ Հարությունյանի բողոքի ակցիան չի անհանգստացրել իշխանությանը, սակայն ամեն երկրում էլ կան դժգոհ մարդիկ, որոնք ժամանակ առ ժամանակ դիմում են ծայրահեղ քայլերի: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
«Շանթն իր տեսակով ծայրահեղական մարդ է, նրա էության մեջ ամբարիշտ բան կա, նրան պիտի ընդունել այնպիսին, ինչպիսին կա: Բայց նրա հեղափոխության ուղին հայ ժողովրդի ուղին չէ»,- ասաց Մ. Մինասյանը:









































