ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այսօր կկայանան մարդու իրավունքների հարցերով խորհրդի ընտրությունները: ՄԱԿ անդամ երկրները պետք է ըտրեն 14 պետությունների, որոնք 2014-2017թթ. կզբաղեցնեն համաշխարհային կազմակերպության հինգ առանցքային խորհրդակցական մարմիններից մեկի տեղերը: Գաղտնի քվեարկությունը տեղի կունենա նիստին, որը նախատեսված է տեղի ժամանակով ժամը 10.00-ին (Երևանի ժամանակով ժամը 19.00-ին):
Մարդու իրավունքների հարցերով խորհրդի անդամակցության թեկնածու երկրները բաժանված են տարածաշրջանային խմբերի՝ աֆրիկյան, ասիա-խաղաղօվկիանոսյան, լատինաամերիկյան, արևմտաեվրոպական և արևելաեվրոպական, որոնք նախօրոք համաձայնեցնում են քվեարկության ցուցակները: Վերջին խմբից առաջադրվել է Ռուսաստանը, որը Մակեդոնիայի հետ հավակնում է երկու տեղի:
Ներկայում մրցակցություն դեռևս չկա երկու տարածաշրջանային խմբերում՝ ասիա-խաղաղօվկիանոսյան, որից առաջադրվել են Վիետնամը, Չինաստանը, Մալդիվները և Սաուդյան Արաբիան, և արևմտաեվրոպական պետությունների շրջանում, որոնց համաձայնեցրած թեկնածուներն են Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան:
Աֆրիկյան պետությունների խմբում չորս տեղի համար կպայքարեն հինգ թեկնածուներ՝ Ալժիր, Մարոկո, Նամբիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն և Հարավային Սուդան: Ամենայն հավանականությամբ պայքար կծավալվի նաև լատինաամերիկյան երկրների շրջանում երկու տեղի համար, որին հավակնում են Կուբան, Մեքսիկան և Ուրուգվայը:
Խորհրդի անդամ դառնալու համար թեկնածուները պետք է ստանան ներկա գտնվողների և ՄԱԿ-ի գլխավոր ասմաբլեայի անդամ պետությունների քվեարկող պատվիրակների մեծամասնության աջակցությունը: Խորհդի կազմում ներառված է 47 պետություն:










































