Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստ է վաճառքի հանել իր թիմի երեք ֆուտբոլիստների տրանսֆերները` ստացված գումարով հարձակվողի իրավունքներ ձեռք բերելու նպատակով:
Տեղեկությունների համաձայն` պորտուգալացի մասնագետը կարող է հրաժարվել Քևին դե Բրյույնեի, Դեմբա Բայի և Դավիդ Լուիսի ծառայություններից:
Նշված երեք ֆուտբոլիստները տեղ չունեն լոնդոնյան ակումբի հիմնական կազմում: Նրանց ապագան «Սթեմֆորդ Բրիջ»-ում հարցական է: Նշվում է նաև, որ դե Բրյույնեն կարող է շարունակել կարիերան «Մանչեսթեր Սիթի»-ում:
Անգլիայում արդեն լուրեր են շրջանառվում, որ ստացված գումարով Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ձեռք բերել «Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի իրավունքները:









































