Friday, 12 06 2026
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Վերջին տարիներին Երևանի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպ է գրանցվել․ Ավինյանի զեկույցը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ում համար է բացահայտելու Իշխան Զաքարյանը

Խորհրդարանն այսօր հավանություն կտա Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածու Իշխան Զաքարյանին: Չնայած միայն ՀՀԿ ձայները բավական էին Իշխան Զաքարյանին կրկին ՎՊ նախագահ դարձնելու համար, այս անգամ ՀՀԿ-ին կմիանա ԲՀԿ-ն: Այսպիսով` ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը կունենա խորհրդարանի մեծամասնության աջակցությունը:

«ԲՀԿ-ն անվստահություն չի հայտնելու շատ պարզ պատճառով, որովհետև անվստահություն հայտնելով Վերահսկիչ պալատին, մենք ուղղակիորեն կփակենք հնարավորություններից մեկը` բյուջետային չարաշահումների վերաբերյալ բացահայտումներ անելու»,- խմբակցության անունից իր ելույթում բացատրեց ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` շարունակելով. «Մենք հավատում ենք, որ այս Վերահսկիչ պալատը կարող է այդ գործընթացն ամբողջովին հասցնել ավարտին և տեր լինել նաև, որ օրինազանցները պատժվեն: …ԲՀԿ-ի դիրքորոշումը դրական է»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկեց չմասնակցել քվեարկությանը, քանի որ, նրա խոսքերով, զինդատախազ Գևորգ Կոստանյանի քվեարկության ժամանակ ընդդիմության «դեմ» ձայները կեղծվեցին: «Մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցավ գլխավոր դատախազի թեկնածուի քվեարկություն: Մեղադրանքներ հնչեցին, թե որոշ ընդդիմադիրներ, հրապարակավ հայտարարելով, որ դեմ են, և հրապարակավ քննադատելով Գագիկ Կոստանյանին, այնուամենայնիվ, կողմ են քվեարկել: …Ուստի, մենք որոշում ենք ընդունել չմասնակցելու կեղծարարության այս ֆարսին, որպեսզի ՀՀԿ-ական կեղծարարները չստանան նորից մի հնարավորություն՝ ընդդիմության դեմ կեղտոտ խաղ խաղալու»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը: ՀՅԴ-ն ևս չի մասնակցելու քվեարկությանը, «Ժառանգությունը» դեմ է քվեարկելու:

Խորհրդարանում երեկվա քննարկման առանցքը ամիսներ առաջ ՎՊ հաշվետվության ներկայացման ժամանակ 700 մլրդ դրամի պետական միջոցները մսխելու մասին հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանի մոտ հրավիրված քննարկումն ու այդ քննարկման ընթացքում Իշխան Զաքարյանին ուղղված կոշտ քննադատությունն էր:

«Մենք էստեղ սահմանադրական հոդվածն ենք նշում, որ Վերահսկիչ պալատը անկախ մարմին է: Էդ անկախությունից բան չմնաց: Էդ անկախության չեզոքացումը տեղի ունեցավ մեր աչքերի առաջ: Եվ հենց ամենամեծ խախտումները սկսում են էդտեղից. երբ որ դեյուրե մի բան կա, դե ֆակտո բոլորովին այլ բան»,- իր ելույթում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ ՎՊ-ն ոչ միայն անկախությունը պահելու լծակներ չունի, այլև «մեղադրվողները նախագահի մոտ մեկ խորհրդակցությունից հետո դարձան մեղադրողներ»: «ՎՊ-ն հայտնվեց լուրջ ճնշումների տակ և էդ ճնշումներին չդիմացավ»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կոչ արեց Իշխան Զաքարյանին հրաժարվել Սերժ Սարգսյանի «անդուր» առաջարկից: «Ես կարծում եմ` դուք պետք է գնայիք: Կարծում եմ` Հովիկ Աբրահամյանը` նույնպես, որովհետև հաղորդում էր տվել հանցագործության մասին, սակայն տեր չկանգնեց իր հաղորդմանը: Համարձակություն ունեցեք մերժեք այս առաջադրումը, և դա ավելի ճիշտ կլինի և Ձեր համար, և հասարակության համար, ընդհանրապես մեր պետության համար: Այսպես դուք ավելի շատ բացահայտում կանեք չարաշահումների առթիվ, քան, որ առաջադրվեք, և Ձեզ բոլորը գնան և կողմ քվեարկեն»,- հայտարարեց Փոստանջյանը:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ամիսներ առաջ Իշխան Զաքարյանը ԱԺ ամբիոնից «մալուխ էր թափահարում» և հայտարարում էր, որ շուկայում այն վաճառվում է 120 դրամով, իսկ պետական գնումներով այն գնվել է մի քանի հարյուր անգամ թանկ: «Այդ ողջ քննարկումը տեղի է ունեցել հանրության աչքի առաջ, և հիմա հանրությունն ուզում է իմանալ, լավ, ի վերջո, դա ի՞նչ կաբել էր, ո՞վ էր գնել, ինչո՞ւ էր այդքան թանկ գնել և ինչ է եղել դրա հետևանքները»,- հարց ուղղեց Փաշինյանը` շարունակելով. «Հանրությունն այսօր չունի այդ հարցի պատասխանը, և Իշխան Զաքարյանի ելույթից հասկանում ենք, որ նա, հավատարիմ Սերժ Սարգսյանի պատգամին, չի պատրաստվում որևէ բան բացատրել»:

Նա կրկին Իշխան Զաքարյանին հարց ուղղեց` առանձնատո՞ւն է կառուցել, թե՞ արտադրամաս, որ ներդրողներ է գտել` հավելելով, թե իր այդ հարցի պատասխանը տվել է Սերժ Սարգսյանը հայտնի խորհրդակցության ժամանակ. «Նա ուղիղ նայում է Իշխան Զաքարյանին և ասում, պատկերացնո՞ւմ եք` ինչ կլինի, եթե Հատուկ քննչական ծառայությունը կարծիք հայտնի Վերահսկիչ պալատի նախագահի վերաբերյալ: Այն, որ Իշխան Զաքարյանն այսօր այստեղ է, նշանակում է երաշխիքներ է ստացել, որ Հատուկ քննչական ծառայությունը որևէ կարծիք չի հայտնելու իր գործունեության, իր ունեցվածքի, իր կյանքի և կենսագործունեության վերաբերյալ: Սա նշանակում է, որ Իշխան Զաքարյանն էլ իր հերթին հանդես է եկել պատասխան երաշխիքներով»,- ասաց Փաշինյանը:

«Էսպես որ նայելու լինենք, սկսենք բոլորիցս: Օրինակ` Նիկոլ Փաշինյանը և շատ պատգամավորներ, եթե տեսնենք աշխատանքային կենսագրությունը, ապա Նիկոլ Փաշինյանը պետք է առանց կոստյումի գար, առանց փողկապի գար, տարվա մեջ էլ մի հագուստ հագներ, որ լվանալու կարիք էլ չլիներ»,- ընդդիմացավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Էդքան աղաղակում ու ասում եք՝ դատախազությունն էսպես, ինչ արեց, մի հատ գրություն գրեիք դատախազությանը որևէ դեպքի համար, նյութերը հավաքեիք, ինչի եք ամեն ինչը բարդում Իշխան Զաքարյանի վրա և փորձում դրանով ինչ-որ ձևով արդարացնել ձեր անգործությունը: Ես չեմ կիսում էն մտահոգությունը, որ նորից Վերահսկիչ պալատը պիտի բացահայտումներ կատարի և վախենա մեզանից կամ մի քաղաքական ուժից ու բացահայտումները չանի»,- հայտարարեց Գալուստ Գրիգորիչը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում