Աշխարհի երկրորդ ռակետ սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաջողությամբ պաշտպանել է իր տիտղոսը Լոնդոնի ATP Ամփոփիչ մրցաշարում:
Եզրափակիչում 26-ամյա սերբը մրցակցել է աշխարհի առաջին ռակետ, 27-ամյա իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի հետ:
Մրցակցությունը տևել է 1 ժամ 36 րոպե և ավարտվել 6:3, 6:4 հաշվով` հօգուտ սերբ մարզիկի:
Այսպիսով, Ջոկովիչը նվաճեց իր պրոֆեսիոնալ կարիերայի 41-րդ և ընթացիկ մրցաշրջանի 7-րդ տիտղոսը: Լոնդոնում իր ելույթի համար Ջոկովիչը, ով մրցաշարի շրջանակներում ոչ մի պարտություն չի կրել, 1 923 000 ԱՄՆ դոլար պարգևավճար կվաստակի և 1 500 վարկանիշային միավոր:







































