11-ամյա Էնթոնի Պերեսը զոհվել է, փորձելով փրկել իր 12-ամյա ընկերոջը, ով սառած լճի մեջ էր ընկել Քվինսում։ Դժբախտությունը տեղի է ունեցել, երբ երեխաները զբոսնել են անտառի պուրակում,– հաղորդում է New York Post-ը։

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Էնթոնին ցամաքում է եղել, երբ Խուան Ումպյերեսը դուրս է եկել սառույցի վրա և ընկել։ Տղան անմիջապես վազել է ընկերոջն օգնելու և դուրս է հանել նրան, սակայն ինքը չի կարողացել դուրս գալ սառցե ջրի միջից։

Երբ փրկարարները հանել են Էնթոնիին ջրից, երեխան արդեն չի շնչել։










































