Եգիպտոսում առնվազն 1500 սիրիացի փախստականների են ձերբակալել, որոնց կստիպեն Սիրիա վերադառնալ: Այս մասին հաղորդում է Korrespondent.net կայքը`վկայակոչելով Human Rigths Watch իրավապաշտպան կազմակերպությանը:
Ձերբակալվածների թվում առնվազն 450 պաղեստինցի և 250 երեխա կա: Փախստականներին ձերբակալել են մաքսանենգների նավով ապօրինի կերպով Եվրոպա ներթափանցելու փորձի ժամանակ:
Իրավապաշտպանները նշում են, որ հատկապես ծանր է Սիրիայից պաղեստինցի փախստականների վիճակը: Նրանք հատկապես խոցելի են, քանի որ Եգիպտոսի քաղաքականությունն արգելում է նրանց պաշտպանություն խնդրել փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն տեսուչից:
Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ անժամկետ ձերբակալված պաղեստինցիների համար միակ այլընտրանքը Լիբանան մեկնելն է:









































