Thursday, 02 07 2026
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Էդ մի կտոր հողի համար Ծառուկյաններն իրենց կյանքը չեն խնայում

Այս տարի նոյեմբերի 28-ին կկայանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը: Հիմնադրամի մամուլի խոսնակի խոսքով` այս օրերին նախապատրաստական աշխատանքներ են տարվում:

Մինչ գլխավոր հեռուստամարաթոնի մեկնարկը տարբեր երկրներում և քաղաքներում այս օրերին ճաշ-դրամահավաքներ են կազմակերպվում: Այդ ճաշկերույթների ժամանակ նաև նվիրատվության խոստումներ են տրվում: Որոշ տեղեկություններով` Մոսկվայում կազմակերպված ճաշի ժամանակ Ռուսաստանի գործարար հայերի շնորհիվ 12 միլիոն դոլար է հավաքվել, չնայած Ռուսաստանի հայերի կողմից արվող ամենամյա հանգանակություններում տարեցտարի նվազման միտում է նկատվում: Օրինակ` 2012-ի նոյեմբերի 8-ին Ռուսաստանում անցկացված բարեգործական ճաշկերույթի ժամանակ ևս հավաքվել էր 12 միլիոն դոլար, իսկ ահա 2011-ին` 18 միլիոն էր հավաքվել: Առհասարակ այս տարվա մարաթոնի ժամանակ նպատակ է դրվել 30 միլիոն դոլար հավաքել, իսկ թե որքանով կստացվի, դեռ հարց է:

Նշենք, որ «Հեռուստամարաթոն 2012»-ի արդյունքում, որը կրում էր «Մեր գյուղը» խորագիրը, հավաքվեց մոտ 22 մլն դոլար, որի մի մասն էլ նվիրատվության խոստում էր, և դժվար է ասել, թե որքանով իրականություն դարձան այդ խոստումները:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Գրիգորյանից «Ժամանակը» երեկ հետաքրքրվեց` կարո՞ղ է ասել արդեն իսկ կազմակերպված ճաշկերույթներից որքան գումար է հավաքվել: «Թվերի մասին այս պահին խոսել չենք կարող: Ընդհանրապես, հիմա գումարներից խոսելը մի քիչ շուտ է»,- ասաց Հ. Գրիգորյանը: Նրա խոսքով` այս պահի դրությամբ կան նաև նվիրատվության խոստումներ, բայց անուններ չասաց, քանի որ, իր խոսքով, խոստումը խոստում է, երբ ամբողջական պատկերը կհստակեցվի հեռուստամարաթոնի օրը, նոր միայն կհրապարակվեն անունները:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հայերի 12 միլիոն դոլարին, ապա Հ. Գրիգորյանն ասաց, որ չի տիրապետում այդպիսի ինֆորմացիայի, բայց հավելեց, որ նվիրատվության խոստումներ տրվել են նաև Ռուսաստանում հայկական եկեղեցու բացման ժամանակ, բայց իրենք կրկին չեն շտապում անուններ հրապարակել:

«Հայաստան» հիմնադրամի մամուլի պատասխանատուից հետաքրքրվեցինք` մինչ օրս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որքա՞ն գումար է նվիրաբերել, քանի որ որոշ տեղեկություններով նա հեռուստամարաթոնների ողջ պատմության մեջ դեռևս նվիրատվություն չի արել: «Հայաստան» հիմնադրամը, սակայն, մի քանի օր շարունակ չի կարողանում իր արխիվից պեղել տվյալները և պատասխանել մեր հարցին:

Փոխարենը գործարար, մեղվաբույծ, «Մուլտի Ագրո» ՍՊԸ-ի տնօրեն Ռոզա Ծառուկյանից հետաքրքրվեցինք` պատրաստվո՞ւմ է այս տարի նվիրատվություն անել Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերանորոգման համար: «Ո՛չ»,- կտրուկ և բավական կոշտ հնչեց պատասխանը: Իսկ ինչո՞ւ` հարցրեցինք: «Ես Ղարաբաղին ժամանակին 5 միլիոն նվիրատվություն արել եմ, բայց հիմա ի վիճակի չեմ այլևս»,- ասաց տիկին Ծառուկյանը և անջատեց հեռախոսը: Ապա րոպեներ անց հետ զանգեց և փորձեց խմբագրել իր ասածը` պատճառաբանելով, թե իր ասած «այլևս ի վիճակի չեմ»-ը վերաբերում էր մեզ հետ հեռախոսազրույցին, քանի որ ինքն արտասահմանում բուժվում է և սիստեմայի տակ է: Ապա մոռանալով, որ ինքը սիստեմայի տակ է` շարունակեց պատմել, որ բարեգործական ծրագրերով ամենաշատը հանդես եկողները հենց Ծառուկյաններն են, իր որդին «Հայաստան» հիմնադրամին նվիրատվություններ արել է, և այս տարի էլ կանեն:

«Կոնցեռնի նախագահն է սովորաբար մեծ գումարներ տալիս, կտանք, ինչու չպետք է տանք: Մենք անընդհատ էլ օգնել ենք ու պարտավոր ենք էլի օգնել մեր երկրին, մեր Ղարաբաղին, մեր ժողովրդին: Էդ մի կտոր հողի համար մենք մեր կյանքը չենք խնայում, ինչի մասին է խոսքը»,-նախորդ պատասխանից տրամագծորեն այլ պատասխան տվեց գործարարի մայրը: Մեր դիտարկմանը, թե հեռուստամարաթոնի ժամանակ շատ գործարարներ են հայտարարում, խոստանում, թե մի քանի միլիոնի հասնող նվիրատվություններ կանեն, բայց արդյունքում այդ խոստումները իրականություն չեն դառնում, տիկին Ծառուկյանն արձագանքեց. «Բայցևայնպես Ծառուկյանները հրաժարվողներից չեն, այդպես չէ»:

Ինչևէ, մի քանի օրից պարզ կդառնա, թե ով ինչքան կնվիրաբերի, իսկ ում խոստումները կմնան որպես խոստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում