Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյանի արարքը բավական կրեատիվ է, կարծում է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը։
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա նշել է, թե իրեն դուր են եկել մեթոդները, որոնց դիմել էր ԲԿ տնօրենը քաղաքացիների դժգոհությունների պատճառները պարզելու համար, քանի որ հենց տնօրենի պարտականությունն է վերահսկել հիվանդներին տրվող ծառայությունների որակը։
Նախարարը նշել է, թե բուժկենտրոնում ընթացող հետաքննությունը պարզելու է, թե որն է եղել ոչ հավաստի անալիզների ստացման պատճառը՝ աշխատակիցների ոչ արհեստավարժությունը, թե այլ։ «Հնարավոր է, ինչ-որ կողմնակի մեկը շեղել է, խանգարել, ամեն ինչ կարող է լինել»,- ասել է Ալթունյանը։ Նա նշել է, թե իր կարծիքով, մարզային բուժկենտրոնների մեծամասնությունում աշխատողները բարեխիղճ են կատարում իրենց պարտականությունները։









































