Monday, 15 06 2026
Միրզոյանն ու Կոսը քննարկել են տնտեսական բաղադրիչի խթանման ուղղությամբ կոնկրետ մեխանիզմները
Դեռ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի իմաստուն կերպով. Նարիշկին
Երևանի քաղաքապետարանը Կիևյան կամրջի փակ լինելու ընթացքում առաջարկում է այլընտրաքային ուղեգծեր
Իսրայելը դուրս չի գա հարավային Լիբանանից. իսրայելական կողմի առաջին պաշտոնական արձագանքն ԱՄՆ-Իրան համաձայնությանը
Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև

Հայաստանի աղքատ քաղաքների փոխարեն` Եվրոպայի հարուստ մայրաքաղաքներ․ Ինչ է փնտրում Արմեն Սարգսյանը սփյուռքում

Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը շարունակում է շրջագայությունների և հանդիպումների շարքը՝ Մոսկվա, Իտալիա, Լոնդոն: Միացյալ Թագավորությունում նա հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-բրիտանական հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, ԵՄ կազմից ՄԹ դուրս գալու բանակցություններին, ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին առնչվող հարցեր։ Կողմերը նաև անդրադարձ են կատարել երկկողմ առևտրա-տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը՝ կարևորելով նշված բնագավառում համատեղ նախաձեռնությունները, որոնք կարող են նպաստել Հայաստանում գործարար միջավայրի հետագա բարելավմանն ու ներդրումների ծավալների մեծացմանը։

Արմեն Սարգսյանը, ըստ էության, չի սահմանափակվում եկեղեցու և համայնքի հետ հանդիպումներով: Այնուամենայնիվ, շարունակվում է քննարկվել, թե ինչու Արմեն Սարգսյանն իր առաջին ոչ պաշտոնական այցը կատարեց Մոսկվա, Իտալիա, Լոնդոն և ոչ, ասենք՝ Գյումրի, Մեղրի և Արմավիր։

Ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով նախագահի թեկնածուի՝ արտերկիր այցերին, նշեց, որ նա գուցե իրոք հավատացել է, որ ինքը լինելու է համայն հայության նախագահը, և ցանկանում է Սփյուռքի մեջ բավականին մեծ հեղինակություն ձեռք բերել. «Գործող նախագահը նշել էր, որ չորրորդ նախագահը պետք է Սփյուռքում հեղինակություն վայելող անձ լինի, և գուցե ինքը հավատացել է գործող նախագահին և հիմա փորձում է ավելացնել հեղինակությունը Սփյուռքում: Սա ընդամենը փիար քայլ է, և սրա տակ որևէ լուրջ քաղաքական կոնտեքստ փնտրել պետք չէ»,- ասաց քաղտեխնոլոգը:

Ինչ վերաբերում է Մոսկվա այցին, ապա, ըստ նրա, սա Մոսկվայից «դաբրո» ստանալու քայլ չպետք է դիտարկել, քանի որ ապագա նախագահն այնքան է զրկված լիազորություններից, և հիմա էլ օրենքներով էլ ավելի են զրկում լիազորություններից, որ Մոսկվայի համար նա չի կարող դիտարկվել որպես լուրջ դեմք, որ գնա «դաբրո» ստանա. «Մոսկվայի համար կարևորը ապագա վարչապետի, պաշտպանության նախարարի և արտաքին գործերի նախարարի թեկնածուներն են, որոնց համար նա կցանկանա «դաբրո» տալ, իսկ ապագա նախագահի լիազորություններն այնքան են կրճատված, որ չեմ կարծում՝ նա Մոսկվայից «դաբրո» ստանալու կարիք ունենա»,- նշեց զրուցակիցս:

Անդրադառնալով նախագահի լիազորությունների սահմանափակմանը, նաև ԱԽ կազմում չընդգրկելուն, թե արդյոք այդպիսով միակենտրոն համակարգ ձևավորելու միտում կա, Արմեն Բադալյանը նշեց, որ նախագահը չէր կարող լինել ԱԽ կազմում, քանի որ իշխանությունների ներկայացրած վերջին բոլոր նախագծերը վկայում են այն մասին, որ այդ օրենքներով Հայաստանում փորձում են ստեղծել սուպերվարչապետական կառավարման համակարգ: Նրա խոսքերով՝ վարչապետի հավանական թեկնածու Սերժ Սարգսյանը չի հանդուրժում այլախոհությունը, չի հանդուրժում այլընտրանք:

«Նախագահը չէր կարող լինել ԱԽ կազմում, որովհետև այդ խորհրդի նախագահը լինելու է վարչապետը: Կստացվի, որ եթե ԱԺ նախագահը կամ նախագահը լիներ ԱԽ կազմում, նրանք փաստացի դառնալու են վարչապետի ենթակաները: Դա նաև հակասում է իշխանությունների տարանջատման սկզբունքին: Ինչ վերաբերում է անձակենտրոնությանը, գաղտնիք չէ, որ, այո՛, այս բերված օրենքները ցույց են տալիս, որ հնարավոր ապագա վարչապետը, իսկ հասկանալի է՝ այս պահի դրությամբ ով է հավակնում այդ պաշտոնին, ամեն ինչ անում է, որպեսզի իշխանության և ոչ մի ճյուղի ղեկավար՝ լինեն իրենից կախված գործիչներ թե՛ լիազորություններով, թե՛ անձնային հարաբերություններով, և իրեն ոչ մի դեպքում այլընտրանք չհանդիսանան: Նախագահի՝ վերջին տարիների ընթացքում իրականացված քաղաքականությունը եղել է այն, որ կառավարման համակարգում քիչ թե շատ ազդեցություն ուենցող գործիչները հեռացվել են համակարգից և բերվել են այն գործիչները, որոնք միանշանակ կախում ունեն իրենից»,- ասաց քաղտեխնոլոգը:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը զարմանալի է համարում Արմեն Սարգսյանի՝ օտարերկյա շրջագայությունները, քանի որ ապագա նախագահը ունենալու է ներկայացուցչական լիազորություններ և մեծ ազդեցություն չի ունենալու Հայաստանի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության վրա. «Իմ կարծիքով՝ ՀՀ իշխանությունները այսպիսիով փորձում են Արմեն Սարգսյանի հնարավորություններն օգտագործել մեծացնելու եվրոպական որոշ կենտրոնների հետ մեծացնելու կապերը: Եվ սրանով է պայմանավորված, որ Արմեն Սարգսյանը իր առաջին այցերը կատարում է ոչ թե ՀՀ շրջաններ, այլ մեկնում է Մոսկվա, Լոնդոն, Հռոմ և այլ եվրոպական կենտրոններ: Եվ ես շատ ուրախ կլինեի, որ նա՝ որպես ՀՀ ապագա նախագահ, թեև չի ունենալու մեծ լիազորություններ, այցելեր Հայաստանի խնդրահարույց մարզեր՝ Շիրակ, սահմանամերձ Տավուշի մարզ, Սյունիք և այլն, ծանոթանար բնակչության խնդիրներին, բայց հիմա իշխանությունները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, գտնում են, որ հիմա ավելի կարևոր է, որ Արմեն Սարգսյանը օտարերկրյա այցեր կազմակերպվի և սերտացնի իր կապերը եվրոպական կենտրոնների հետ՝ ԼՂ խնդրի շուրջ հայկական տեսակետը առաջ տանելու առումով, եթե իրենք գտնում են, որ դա ավելի կարևոր է, դա այլ հարց է: Եվ այս այցերը իշխանությունների կողմից խրախուսված այցեր են»,- ասաց քաղաքագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում